Լյուբուշկա (ռուս.՝ Любушка), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է 1961 թվականին, ռեժիսոր Վլադիմիր Կապլունովսկու կողմից, ըստ Պյոտր Շիրյաևի[1] «Տալյոնիի թոռը» պատմվածքի[2]։

Լյուբուշկա
ռուս.՝ Любушка
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1961
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Կապլունովսկի
Սցենարի հեղինակՆիկոլայ Էրդման
ԴերակատարներԵվգենի Շուտով, Օլեգ Եֆրեմով և Եվգենի Եվստիգնեև
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Սյուժե խմբագրել

Նահանջող կազակները խլում են գյուղացի տղա Սյոմկայի (Վիկտոր Կովալ) հովատակը, իսկ իրենց արդեն անպետք դարձած հյուծված ձին նետում են ճանապարհին։ Ձին այնքան վատ տեսք է ունենում, որ Սյոմկայի հայրը` Նիկիտա Լիկովը (Եվգենի Շուտով) սպասում է մինչև մթնելը` նրան գյուղ բերելու համար։ Անասնաբույժը, որին ցույց են տալիս ձիուն, ճանաչում է Լյուբուշկա մականունով հայտնի օռլովյան ձիուն։ Լիկովը կարողանում է փրկել նրան, սակայն 1921 թվականին նա սովից մահանում է` թողնելով Տալիոնի թոռ անունով մի փոքրիկ քուռակի։ Երեք տարի անց Նիկիտան հովատակին բերում է Մոսկվա, որտեղ ձիավար Լուտոշկինը ձիապան Ֆիլիպ Կինոպիչի հետ նրան պատրաստում են մրցույթի։ Մրցույթի օրը Լուտոշկինը կանչում է Լիկովներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպես է հայտնի վագրաձի Տալիոնիի թոռն ստանում գլխավոր միցանակը։

Դերերում խմբագրել

  • Եվգենի Շուտով` Նիկիտա Լիկով, գյուղացի
  • Օլեգ Եֆրեմով` Օլիմպ Լուտոշկին, ձիավար
  • Եվգենի Եվստիգնեև` Ֆիլիպ , ավագ ձիապան
  • Սերգեյ Ռոմոդանով` Արիստարխ Բուրմին, ձիաբուծարանի աշխատող
  • Վլադիմիր Զամանսկի` Նիկոլայ Պենկով, գյուղխորհրդի նախագահ
  • Պավել Տարասով` Ալեքսանդր , անասնաբույժ
  • Լավրենտնի Մասոխա` Միխալ Գրուզդև
  • Լեոնիդ Կուրավլյով` Ալեքսանդր Իվանովիչ
  • Վիկտոր Կովալ` Սյոմկա Լիկով
  • Վալենտինա Վլադիմիրովա` Նաստասիա, Լիկովի կինը
  • Իգոր Սրետենսկի` Նիկոլայ Գուբարև
  • Ալեքսանդր Շվորին` Վասկա Սինիցին, ձիավար
  • Յուրի Բելով` Դմիտրի, Բումինի խոհարարը
  • Յուրի Մեդվեդև` Գյուղխորհրդի քարտուղար
  • Գեորգի Գումիլևսկի` Կուլտյապի
  • Գեորգի Սլաբինյակ` Թեյարանի տերը
  • Ռադնեև Մուրատով` Պավլիկ, ձիապան
  • Ալեքսանդր Լեբեդև` Վանկա, ձիապան
  • Վիկտոր Կոլպակով` Սեմյոն Անդրևիչ, ձիերի հեքիմ
  • Լեոնիդ Պիրոգով` գեներալ
  • Նատալյա Արխանգելսկայա` Դարիա Բուրմինա
  • Թամարա Լոգինովա` աղախին
  • Նինա Դորոշինա` Կլանկա
  • Օթար Կոբերիձե` Գրեչուխի ընկերը, Կարմիր զորքերի հրամանատար (հնչունավորում` Եվգենի Մատեևը)
  • Անտոնինա Մաքսիմովա` փախչող տիկինը
  • Յուրի Կիրև` Նիկոլա, նավաստի
  • Կիրա Կանաևա` Ագրաֆենա Ուվարովա
  • Վլադիմիր Լեբեդև` քեռի Նիկիֆոն, սլաքավար
  • Վալենտինա Սպերանովա` Ադել Մաքսիմովնա, Բուրմինի տնտեսուհին
  • Վլադիմիր Մարենկով` Խարտյաշը, Լիկովների հարևանը

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր` Վլադիմիր Կապլունովսկի
  • Սցենարի հեղինակ` Նիկոլայ Էրդման
  • Օպերատոր` Էմիլ Գուլիդով
  • Կոմպոզիտոր` Նիկիտա Բոգոսլովսկի
  • Նկարիչ` Ալեքսեյ Պարխոմենկո

Տեխնիկական տվյալներ խմբագրել

  • Սև-սպիտակ, հնչյունային
  • Պրեմիերան կայացել է 1961 թվականի օգոստոսի 9-ին

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի լուսագրերում սխալ կա. այնտեղ գրված է «ըստ Լ. Շիրյաևի պատմվածքի»։
  • 2005 թվականին ըստ Պյոտր Շիրյաևի «Տալյոնիի թոռը» պատմության նկարահանվել է «Վագրաձի» ֆիլմը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ширяев, Петр Алексеевич // Большая биографическая энциклопедия.
  2. П. Ширяев. Внук Тальони. Повесть и рассказы. М: Сов. Россия, 1976.
  3. «Художественный фильм «Рысак» на сайте кинокомпании «Центр национального фильма»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել