Լիպոֆիլներ, բակտերիաներ, որոնք կարող են աճել ու բազմանալ լիպիդներում։ Դրանց են պատկանում լիպոֆիլ կորինեբակտերիաները (լատ.` Corinebacterium):

  • Corynebacterium jeikeium
  • Corynebacterium urealyticum
  • Corynebacterium afermentans
  • Corynebacterium accolens
  • Corynebacterium macginleyi
  • CDC coryneform
  • Corynebacterium bovis

Propionibacterium acnes-ը տիպիկ լիպոֆիլ բակտերիա է, որն ազատում է ճարպաթթուները և խթանում է կոմեդոնների ձևավորումը։ Սակայն լիպոֆիլ բակտերիաները պաթոգեններ չեն, քանի որ չեն առաջացնում սննդային թունավորումներ և ինֆեկցիաներ։

Լաբորատորիաներում և առողջության պահպանման կենտրոններում առկա նյութերի մեծամասնության մակերեսին առկա են որոշ քանակությամբ լիպիդներ, ինչը կարող է լիպոֆիլ բակտերիաների տարածման պատճառ դառնալ, բայց քանի որ դրանք պաթոգեն չեն, դա մեծ վտանգ չի ներկայացնում։

Լիպոֆիլ բակտերիաներն ունակ են տարածվել նաև դիետիկ ճարպերում, սակայն ժամանակակից սննդային արդյունաբերության մեջ դա հազվադեպ է հանդիպում և վատագույն դեպքում առաջացնում է ճարպի գունավորում։

Աղբյուրներ խմբագրել

Funke G., von Graevenitz A., Clarridge J. E., Bernard K. A. Clinical microbiology of coryneform bacteria (англ.) // Microbiology and Molecular Biology Reviews (англ.)русск. : journal. — American Society for Microbiology (англ.)русск., 1997. — January (vol. 10, no. 1). — P. 125—159. — PMID 8993861

The Action of Microorganisms on Fats (недоступная ссылка) By L. B. JENSEN and D. P. GRETTIE Swift & Company Laboratories, Chicago, Ill. (Published 1933, so feel free to replace)
Postoperative endophthalmitis. Journal of Cataract & Refractive Surgery, Volume 30, Issue 11, Pages 2441-2444 C. Ferrer, J. Ruiz-Moreno, A. Rodríguez, J. Montero, J. Alió