Լիովին մութ, առանց աստղերի

«Լիովին մութ, առանց աստղերի» (անգլ.՝ Full Dark, No Stars), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի չորս պատմվածքների ժողովածու, որը հրատարակվել է ԱՄՆ-ում 2010 թվականի նոյեմբերի 9-ին։ Գիրքը 2010 թվականի փետրվարի 16-ին տեղադրվել է հեղինակի պաշտոնական էջում[1]։ Շարքը 2010 թվականին հաղթել է Bram Stoker Award մրցանակը և 2011 թվականին դարձել «Բրիտանական ֆենտեզի» պարգևի թեկնածու՝ որպես լավագույն շարք։ Բացի այդ «1922 թվականը» թեկնածու է դարձել «Բրիտանական ֆենտեզի» պարգևում՝ որպես լավագույն նովել։

Լիովին մութ, առանց աստղերի
անգլ.՝ Full Dark, No Stars
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ և թրիլեր
Կազմված է1922?, Big Driver?, Fair Extension? և A Good Marriage?
Բնօրինակ լեզուանգլերեն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ2010

Ներգրավվել է նաև Publishers Weekly-ի վարկածով 2010 թվականի լավագույն բեստելլեր շարքում[2]։

Պատմվածքներ խմբագրել

Շարքում զետեղված պատմվածքներն են[3]՝

  • 1922 թվական (անգլ.՝ 1922)
  • Հսկա վարորդը(անգլ.՝ Big Driver)
  • Շահավետ պայմաններով (անգլ.՝ Fair Extension)
  • Երջանիկ ամուսնություն (անգլ.՝ A Good Marriage)

1922 թվական խմբագրել

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու մեջ կա մեկ այլ անձ՝ անծանոթ...», - գրում է Վիլֆրեդ Լիլանդ Ջեյմսը իր անկեղծության առաջին էջերում, որոնցից էլ կազմված է պատմվածքը։ Ջեյմսի միջի այդ անծանոթն արթնանում է, երբ Արլետտը՝ նրա կինը, առաջարկում է իրեն վաճառել ընտանեկան հողամասը և տեղափոխվել Օմահա, ինչը հանգեցնում է խելագարության և սպանությունների շղթայի։

Հսկա վարորդը խմբագրել

Տեսսը՝ դետեկտիվ վեպերի գրողը, մի անծանոթի է հանդիպում Մասաչուսետսի գյուղական ճանապարհին, երբ նա փարձում էր գրքի խմբակում ելույթ ունենալուց հետո կարճ ճանապարհով վերադառնալ։ Նրան բռնաբարելուց և մահվան մատնելուց հետո Տեսսը սկսում է իր վրեժ պլանավորել, որը նրան երես առ երես կկանգնեցի մեկ այլ անծանոթի հետ, ով իր ներսում է ապրում։

Շահավետ պայմաններով խմբագրել

Սատանայի հետ պայմանագիրը ոչ միայն փրկում է Դեյվ Ստրիտերին մահացու քաղցկեղից, այլև հարուստ փոխհատուցում է տալիս ցմահ վիրավորանքի համար։

Երջանիկ ամուսնություն խմբագրել

Մինչդեռ Դարսի Էնդերսոնի ամուսինը, ում հետ նա ամուսնացել էր ավելի քան քսան տարի առաջ, գտնվում է հերթական գործուղման մեջ, Դարսին ավտոտնակում մարտկոցներն է որոնում։ Նա միամիտ նկատում է աշխատասեղանի տակի արկղը, որի պարունակությունը նրան ծանոթացնում է ամուսնու մեջ ապրող անծանոթի հետ։

Հրատարակումը խմբագրել

Բացի Scribner հրատարակչության սովորական պինդ կազմով գրքի հրատարակումից, որը լույս տեսավ նոյեմբերի 9-ին, Cemetery Dance անկախ հրատարակչությունը ժողովածուն հրատարակում է 2010 թվականի դեկտեմբերին պինդ կազմի երեք տարբեր տեսակներով։ Բոլոր երեքն էլ պարունակում էին նկարիչներ Գլեննա Չադբորնի (անգլ.՝ Glenn Chadbourne), Ջիլլ Բաումենի (անգլ.՝ Jill Bauman), Ալան Կլարկի (անգլ.՝ Alan M. Clark) և Վինսենտ Չոնգի (անգլ.՝ Vincent Chong) գունավոր և սև-սպիտակ նկարազարդումները։ Շապիկի երեսնամասը և ետնամասը նկարազարդել է Տոմիսլավ Տիկուլինը (անգլ.՝ Tomislav Tikulin): Այս տեսակներից առաջինն արժեր 75$ և լույս էր տեսել 1750 տպաքանակով, երկրորդն արժեր 350$ և տպաքանակը կազմում էր 750 օրինակ, այն ստորագրված էր Սթիվեն Քինգի կողմից։ Երրորդ տեսակի արժեքն էր 1500$, լույս է տեսել 52 օրինակով, համարակալված է, ստորագրված Քինգի և բոլոր նկարիչների կողմից, պատրաստված էր ավելի թանկարժեք նյութերից։ Բոլոր երեքն էլ տեղադրված էին տարբեր որակի երեք պատյաններում[4]։

Գրքի փափուկ կազմով հրատարակումը իրականցվել է 2011 թվականի մայիսի 24-ին և պարունակում է «Մրսածը» ("Under the Weather") լրացուցիչ պատմվածքը[5]։

Քննադատություն խմբագրել

Վաշինգտոն Փոստն, անդրադառնալով գրքին, ժաղավածուն անվանել է «հաճելի մռայլ» և «անհանգստացնող ու դյութիչ»[6]։ Ամազոնը 2010 թվականին 100 լավագույն գրքերի շարքում ժողովածուն արժանացրել է 25-րդ հորիզոնականին[7]։

Փաստեր խմբագրել

Նովելների վերնագրերը և կոնսպեկտը հայտարարվել են 2010 թվականի ապրիլի 2-ին հեղինակի կայքում[8]։ Սա Քինգի երրորդ ժողովածուն է «Տարբեր սեզոններ» (1982 թվական) և «Four past Midnight» (1990 թվականը) պատմվածաշարերից հետո։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Next book release». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. [1] by Daisy Maryles, Publishers Weekly, September 3, 2011
  3. Full Dark, No Stars: Amazon.co.uk: Stephen King: Books
  4. «Տեղեկություն Cemetery Dance-ի սահմանափակ հրատարակությունների մասին». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  6. Bill Sheehan (2010 թ․ հոկտեմբերի 27). «"Full Dark, No Stars," four novellas by horror writer Stephen King». The Washington Post.
  7. http://www.omnivoracious.com/2010/11/best-books-of-2010-continued-29-through-11.html
  8. «UK Cover Art for Stephen King's Full Dark, No Stars».