«Լիգեյա» (անգլ.՝ Ligeia), ամերիկացի գրող Էդգար Ալան Պոյի պատմվածքն է՝ գրված և հրատարակված 1838 թվականին։ Այն համարվում է Էդգար Պոյի լավագույն ստեղծագործություններից։

Լիգեյա
Ligeia
Պատկերազարդում «Լիգեյա» պատմվածքի համար
ՀեղինակԷդգար Ալլան Պո
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգոթական գրականություն և սարսափ
Բնօրինակ լեզուԱնգլերեն
Ստեղծման տարեթիվ1838
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀրատարակիչThe American Museum
Հրատարակված էTales of the Grotesque and Arabesque?
Հրատարակման տարեթիվ1838
 Ligeia Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Հեղինակը պատմվածքը սկսում է նրանով, որ ոչ մի կերպ չի կարողանում հիշել, թե երբ ու որտեղ է ծանոթացել Լիգեյայի հետ։ Նրանք ծանոթացել և որոշ ժամանակ անց ամուսնացել են։ Պատմողը նկարագրում է Լիգեյայի ամբողջ գեղեցկությունը։ Նրա բառերով՝ ոչ մի մուսա չի կարող համեմատվել Լիգեյայի գեղեցկության հետ։ Նա աննկարագրելիորեն գեղեցիկ էր, կարող էր ցանկացած պահի սկսել խոսակցություն ցանկացած թեմայով։ Հեղինակը նկարագրում է նրա աստվածային դեմքը, և, իր բառերով, Լիգեյայի աչքերն ամենաառեղծվածայինն էին։ Այդ աչքերին էր նայում նա գիշերները՝ փորձելով հասկանալ դրանց առեղծվածը։

Սակայն երջանիկ կյանքը երկար չշարունակվեց։ Շուտով Լիգեյան հիվանդանում է ծանր հիվանդությամբ և մահանում։ Իր կյանքի վերջին օրը նա ամուսնուն խնդրում է կարդալ իր գրած բանաստեղծությունը։ Եվ հենց դրանից հետո էլ նրա կյանքն ավարտվում է։ Կնոջ մահվանից մեկ ամիս անց հեղինակը հանդիպում է Ռովենա Թրեվինիոն անունով մի կնոջ։ Նրանք հեռանում են և գնում ապրելու մի վայրում, որի անունը հեղինակը չի նշում։ Նա նկարագրում է սենյակը, որտեղ քնում էին իրենք։ Այսպես որոշ ժամանակ է անցնում։ Շուտով Ռովենան հիվանդանում է։ Հեղինակը հիշում է Լիգեյային։ Հիվանդությունից նրան տեսիլքներ էին երևում։ Նրա բառերով՝ ինքը ձայներ էր լսում, տարբեր պատկերներ տեսնում, բայց հեղինակը դրան չի հավատում այնքան ժամանակ, քանի դեռ ինքն անձամբ չի տեսնում դրանք։ Ապա նա տեսնում է գրեթե անտեսանելի կաթիլներ, որոնք լցվում են Ռովենայի բերանը։ Մի քանի օր անց նա մահանում է։ Որոշ ժամանակ նրա մարմինը մնում է սենյակում։ Հեղինակը չի կարողանում քնել լացի, շնչառության անհասկանալի ձայների պատճառով։ Երբ գնում է Ռովենայի մարմնի մոտ, նրա շուրթերը շարժվում են։ Հեղինակը վստահ է, որ նա ողջ է, սակայն ոչինչ չի կարողանում անել։ Ռովենան ավելի ու ավելի է շարժվում։ Շուտով նա ոտքի է կանգնում և ընկնում հերոսի ոտքերի մոտ։ Սակայն նրա դեմքը փոխվել էր․ դա Լիգեյայի դեմքն էր։

Հրատարակման պատմությունը խմբագրել

«Լիգեյան» առաջին անգամ հրատարակվել է 1838 թվականի սեպտեմբերի 18-ին American Museum-ում՝ մի թերթում, որ տպագրում էին Պոյի երկու ընկերները՝ Նաթան Բրուքսը և Ջոզեֆ Սնոդգրասսը։ Թերթը Պոյին ստեղծագործության համար 10 դոլար վճարեց[1]։

Պատմությունը հրատարակման ընթացքում բավականին փոփոխությունների է ենթարկվել։ Այն վերատպվեց Tales of the Grotesque and Arabesque-ում 1840 թվականին, 1842 -ին՝ Phantasy Pieces-ում, 1845-ին՝ Tales by Edgar Allan Poe-ում, փետրվարի 15-ին՝ New York World-ում, սեպտեմբերի 27-ին՝ Broadway Journal-ում։ «Նվաճող տաքությունը» բանաստեղծությունը՝ որպես Լիգեյայի գրած բանաստեղծություն առաջին անգամ տեքստին միացվեց New York World-ում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ostram, John Ward. "Poe's Literary Labors and Rewards" in Myths and Reality: The Mysterious Mr. Poe. Baltimore: The Edgar Allan Poe Society, 1987: 38.
  2. Sova, Dawn B. Edgar Allan Poe: A to Z. New York: Checkmark Books, 2001: 134. ISBN 0-8160-4161-X