Լերմոնտովի հուշարձան (Մոսկվա)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Լերմոնտովի հուշարձան (այլ կիրառումներ)

Լերմոնտովի հուշարձան (ռուս.՝ Памятник Лермонтову), բանաստեղծ Միխայիլ Յուրևիչ Լերմոնտովի քանդակը, որը տեղակայվել է 1965 թվականին Մոսկվայի Լերմոնտովի հրապարակում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ի. Դ. Բրոդսկին, ճարտարապետներ Ն. Ն. Միլովիդովը, Գ. Ե. Սաևիչ, Ա. Վ. Մորգուլիսը։

Picto infobox architecture.png
Լերմոնտովի հուշարձան (Մոսկվա)
Կոորդինատներ55°46′09″ հս․ լ. 37°39′03″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՄոսկվա, Ռուսաստան

ՊատմությունԽմբագրել

1941 թվականին հրապարակը կոչվել է Լերմոնտովի անվան՝ ի հիշատակ այն բանի, որ այստեղ՝ Կարմիր դարպասի դիմաց՝ Արսենևների տանը, 1814 թվականի հոկտեմբերի 2-3-ը ընկած ժամանակահատվածում ծնվել է Մ. Յու. Լերմոնտովը[1]։ Հրապարակի զբոսապուրակը ևս կոչվել է Լերմոնտովյան, այնուհետև գաղափար է ծագել այդտեղ կանգնեցնել բանաստեղծի հուշարձանը[2], սակայն պատերազմը խանգարել է։ 1950-ական թվականներին հուշարձանի տեղադրման գաղափարը կրկին շրջանառվել է և սկսվել են լավագույն նմուշի որոնումները[3]։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1965 թվականի հունիսի 4-ին[1]։

ՆկարագրությունԽմբագրել

Լերմոնտովի հուշարձանը համարվում է Մոսկվայի ամենառոմանտիկ հուշարձաններից մեկը։ Քանդակագործը փորձել է իր աշխատանքում արտահայտել բանաստեղծի էությունը և արվեստի բնույթը։ Բրոնզե մարմինը կանգնած է գրանիտե գլանաձև պատվանդանի վրա։ Լերմոնտովի օձիքը և շինելի փեշը կարծես քամուց տարուբերվում են։ Բանաստեղծի դեմքը մտածկոտ է, նրա տխուր հայացքը ուղղված է իրեն։ Քանդակը արված է 1960-ական թվականներին բնորոշ «խիստ ոճի» գեղարվեստա-պլաստիկ հնարներով[3]։ Լերմոնտովի պատվանդանի վրա արձանագրված են այս տողերը.

Մոսկվա՛, Մոսկվա՛... Սիրում եմ քեզ, ինչպես որդի,
Ինչպես ռուսը՝ ուժգին, բոցավառ և նուրբ։

Հուշարձանի շուրջը տեղակայված է բարձրաքանդակ, որի վրա տարածական ձևով արտահայտված են Լերմոնտովի ստեղծագործությունները՝ «Մծիրի», «Դև», «Առագաստ»[3]։

ԿինոյումԽմբագրել

Լերմոնտովի հուշարձան երևում է «Հաջողության ջենթլմենները» ֆիլիմում։ Հանցագործ Կոսոյը նրան անվանում է «վերարկուով տղամարդ»[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 «В 1965 году в Москве открыт памятник Михаилу Лермонтову»։ inmsk.ru։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-03-ին։ Վերցված է 2014-01-03 
  2. «Лермонтов»։ liveinmsk.ru։ Վերցված է 2014-01-03 
  3. 3,0 3,1 3,2 «Памятник М. Ю. Лермонтову»։ nasledie.turgenev.ru։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-03-ին։ Վերցված է 2014-01-03 
  4. Евгений Попов. (2005-10-24)։ «Мужик в пиджаке»։ grani.ru։ Վերցված է 2014-01-03 

ԳրականությունԽմբագրել

  • Роальд Кожевников. Памятники и монументы Москвы. — Московский рабочий, 1976. — С. 136.
  • Иванова И. В. Памятник М. Ю. Лермонтову: путеводитель. — М.: Московский рабочий, 1987. — 64 с., ил. — (Биография московского памятника).