Լեռնային գերատեսչության դեղատուն (Եկատերինբուրգ)
Լեռնային գերատեսչության դեղատուն (ռուս.՝ Аптека горного ведомства), ճարտարապետական հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը գտնվում է Եկատերինայի հրապարակում (Աշխատանքի հրապարակ)` Լենինի պողոտա, 37 հասցեով։
![]() | |
Տեսակ | մշակութային ժառանգության օբյեկտ, մեծ առանձնատուն և կալվածք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Եկատերինբուրգ |
Ճարտարապետական ոճ | կլասիցիզմ |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
ՆկարագրությունԽմբագրել
Սա կիսահարկով երկհարկանի ինքնատիպ շենք է` կառուցված կլասիցիզմի ժամանակաշրջանի քաղաքային մասնավոր առանձնատան ոգով։ Կառուցվել է 1821 թվականին` հայտնի ճարտարապետ-կլասիցիստ Միխայիլ Մալախովի նախագծով։ Շենքի հետևում տնկված էր այգի, որը շրջապատված էր դարպաս ունեցող գեղեցիկ ցանկապատով։ 1969 թվականին շենքը վերակառուցվել է։ Չնայած ավելի ուշ վերափոխումներին, համալիրը պահպանել է իր ժամանակի կառույցին բնորոշ կլասիցիզմի դարաշրջանի քաղաքային դաստակերտի նկարագիրը։
ՊատմությունԽմբագրել
Շենքի հիմնական մասը թվագրվում է 1820-1821 թվականներով։ 1894 թվականին այն ընդլայնվել է կողային կցակառույցներով։ Շենքի հիմնական ճակատը զարդարում էր Եկատերինբուրգի երկու հրապարակներից մեկի հյուսիսային կողմը` անցյալում գտնվելով Եկատերինայի տաճարի դիմաց[1]։
Լեռնային դեղատունը գոյություն է ունեցել մինչև 1886 թվականը, այնուհետև մինչև 1917 թվականը Ուրալի հանքարդյունաբերական համալիրին պատկանող շենքում տեղակայված էին գլխավոր անտառապետի գրասենյակը և չորս անտառային տնտեսությունների գրասենյակները։ 1918 թվականից այս շենքում աշխատել է Ուրալի աշխատանքի կոմիսարիատը (աշխատանքի մարզային բորսա)։ Հետագայում այստեղ տեղակայվել են «Գիտելիք» ընկերության մարզային մասնաճյուղը և Գրողների միության Սվերդլովսկի կազմակերպությունը[2]։
Այժմ շենքում գործում է Քարի կտրման և ոսկերչական արվեստի պատմության թանգարանը։ Ներկայումս թանգարանի շենքը դաշնային նշանակության ճարտարապետական հուշարձան է[2]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Здание аптеки горного ведомства, первая половина XIX в., архитектор М. П. Малахов.»
- ↑ 2,0 2,1 «АПТЕКА ГОРНОГО ВЕДОМСТВА»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-28-ին։ Վերցված է 2018-05-31
ԳրականությունԽմբագրել
- «Свод памятников истории и культуры Свердловской области». Т1. – «Сократ», 2007. – С. 299-300.