Լեոնա-Լիբերական բարձրություն
Լեոնա-Լիբերական բարձրություն, գտնվում է Արևմտյան Աֆրիկայում։ Ձգվելով հյուսիսից–արևմուտքից հարավ–արևելք՝ իջնում է դեպի Ատլանտյան օվկիանոսի մերձափնյա դաշտավայրը։ Կազմված է մինչքեմբրյան ապարներից։ Առավելագույն բարձրությունը 1948 մ է (Բինտիմանի լեռ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 567)։ |