Լենոնի պատ (չեխ․՝ Lennonova zeď), Մալթայի այգու պարսպապատը Պրահայում, Մալա Ստրանայի շրջանում։ 70-ական թվականներից ի վեր ավանդական դարձավ այդ պատին գրառումներ և պատկերազարդումներ անելը երաժիշտ Ջոն Լենոնի պատվին։ Պատը համարվում է ազատության և կոմունիստական ռեժիմի դեմ պայքարի խորհրդանիշերից մեկը[1][2]։

Ջոն Լենոնի պատը 2008 թվականին

Քաղաքային կառավարությունը Լենոնի պատի (Lennon Wall) գրաֆիտը վանդալիզմ չի համարում, ընդհակառակը, այդ վայրը համարվում է մշակութային և խորհրդանշական բարձր արժեք[1]։

Պատմություն խմբագրել

 
Ջոն Լենոնի զբոսայգին և հուշարձանը
 
Պատը 1993 թվականին

80-ականների սկզբին Պրաhայի Վելկոպրժևնորսկի հրապարակում հայտնվեց Ջոն Լենոնի հուշարձանը, որի շուրջ ամեն տարի հավաքվում էին նրա[3] արվեստի երկրպագուները։

1980 թվականի նոյեմբերի կեսերին անհայտ անձը տեղադրել էր կոյուղագծից քարե վահանակ, վրան կավիճով գրել. «Za Johna Lennona» և խաչ նկարել։ Շուտով այնտեղ հայտնվեցին նաև մոմեր եւ լուսանկարներ։ 1981 թվականին արձանագրությունը գունավորվեց կաղապարի ձևով, և նշվեցին երաժիշտի ստեղծագործության հետ կապված հիմնական տարեթվերը։ 1981 թվականի ապրիլին Չեխիայի կոմունիստական կուսակցության XVI համագումարին նախապատրաստվելու նպատակով պատն ամբողջությամբ կանաչ ներկվեց։ Դրանից հետո պատին սկսեցին հայտնվել ավելի շատ քաղաքական, քան բանաստեղծական արտահայտություններ։ Լենոնի պատին անդրադարձավ և նրա մասին գրեց Ջազի բաժինը՝ Պրահայի ջազային երաժիշտների խումբը, և շուտով պատին հայտնվեցին տեղաբնակների և ներգաղթյալների ինքնագրեր[4]։ Պատին գրառումներ կատարող սակավաթիվ մարդկանց հավաքները վերաճեցին զանգվածային բողոքի արտահայտության՝ ընդդեմ կոմունիստական ռեժիմի՝ պահանջելով ազատություն քաղբանտարկյալներին և իրականացնելով ստորագրահավաք՝ հասնելու համար բոլոր երկրներում միջուկային զենքի սահմանափակմանը։ Այս հավաքները 1970-ականներին ամենազանգվածայինն էին և 80-ականներին վերածվեցին փողոցային ցույցերի։ Այդ ցույցերի կապակցութամբ Չեխոսլովակիայի կոմկուսը նիստեր գումարեց։ Սեփական հայացքները պատկերի օգնությամբ արտահայտելու մշակույթը պահպանվեց նույնիսկ 1989-ից հետո[4]։

Պատը փակ է (Wall is over!) խմբագրել

2014 թվականի նոյեմբերի 17-ի առավոտյան (Ազատության և ժողովրդավարության պայքարի օրը) պատը սպիտակեցված էր՝ հետևյալ գրառմամբ. «wall is over» (անգլ. թարգմանաբար՝ «պատը փակ է»)`վկայակոչելով Լենոնի հեղինակած «Happy Xmas (War Is Over)»[5][6] հանրահայտ երգի բառերը։

Գործողությունների համար պատասխանատվությունն իր վրա վերցրեց «Pražská služba» խումբը՝ կազմված գեղանկարչական դպրոցների ուսանողներից։ Մասնակիցները հայտարարեցին, որ Թավշյա հեղափոխության 25-ամյակի կապակցությամբ ցանկացել են ազատել տարածքը, որպեսզի երիտասարդ սերունդը կարողանա արտահայտել իր գաղափարները[6][7]։ Դա առաջին անգամը չէր, որ նկարները պատից ջնջվել էին, չհաշված քաղաքային իշխանությունների կողմից պարբերաբար ներկվելը մինչև 1989 թվականը, 2000 թվականին պատն ամբողջությամբ կանաչ ներկվեց նաև նկարիչների խմբի անդամների կողմից[6][8]

 
Ջոն Լենոնի պատը,2 մայիսի, 2015 թվական

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Česká televize. Wall is over! Mladí umělci přetřeli Lennonovu zeď na bílo (чешск.). Aktuálně.cz (18 ноября 2014)
  2. The Associated Press. John Lennon wall in Prague painted over, graffiti starts again
  3. Petr Blažek, Roman Laube, Filip Pospíšil. Lennonova zeď v Praze. Neformální shromáždění mládeže na Kampě 1980-1989. — Ústav pro soudobé dějiny AV ČR, 2003. — С. 340. — ISBN 80-7285-032-6.
  4. 4,0 4,1 Petr Blažek. Vzkazy na omítce: Lennonova zeď v Praze. Dějiny a současnost
  5. Česká televize. Wall is over! Mladí umělci přetřeli Lennonovu zeď na bílo (чешск.). Aktuálně.cz (18 ноября 2014). Проверено 12 декабря 2015.
  6. 6,0 6,1 6,2 The Associated Press. John Lennon wall in Prague painted over, graffiti starts again (18 ноября 2014). Проверено 12 декабря 2015
  7. Česká televize. Wall is over! Mladí umělci přetřeli Lennonovu zeď na bílo (чешск.). Aktuálně.cz (18 ноября 2014). Проверено 12 декабря 201
  8. Česká televize. Wall is over! Mladí umělci přetřeli Lennonovu zeď na bílo (чешск.). Aktuálně.cz (18 ноября 2014). Проверено 12 декабря 2015