Լենինի պողոտա (Լենինոգորսկ)

Լենինի պողոտա (ռուս.՝ Проспект им. Ленина), Թաթարստանի Հանրապետության Լենինոգորսկ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը։ Անվանվել է Լենինի պատվին` Լենինոգորսկի քաղաքային խորհրդի 20.12.1968 թ. № 517 որոշմամբ։

Լենինի պողոտա
Երկիր Ռուսաստան
Երկարություն1100 ± 1 մետր
Լայնություն100 մետր
Անվանվել էՎլադիմիր Լենին
Փոստային ինդեքս423250

Տեղայնք խմբագրել

Պողոտան ձգվում է հյուսիս-արևմուտքից մինչև հյուսիս-արևելք, քաղաքապետարանից մինչև լճի ստորին մաս[1], երկարությունը կազմում է 1100 մետր։

Հատվող փողոցներ՝

Պատմություն խմբագրել

Մինչև 1962 թվականը պողոտայի տեղում եղել է խոր կիրճ, որն աստիճանաբար լցվել է քաղաքի բնակիչների ուժերով։ Ապրիլի 23-ին հարթեցված փողոցում սկսեցին ծառերի զանգվածային տնկում։ 1967 թվականին Տուկայի փողոցի խաչմերուկում տեղադրվել է «Բալետի պարուհիներ» շատրվանը։ 1972 թվականի հուլիսին Յա. Սվերդլովի պողոտայի խաչմերուկում սկսվել է «Թաթարական նավթի հայտնաբերողների հուշարձանի» շինարարությունը[2], որի հանդիսավոր բացումը կայացել է1975 թվականի սեպտեմբերի 6-ին[3][4]։ Քաղաքի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ պողոտան վերակառուցվել է, փողոցի հետիոտնային մասերը հարթեցվել են մայթեզրերով, տեղադրվել են ռոտունդաների տեսքով տաղավարներ և Ֆոմինի հարթաքանդակը։ 2009 թվականին «Թաթարական նավթի հայտնաբերողների հուշարձանը» վերակառուցվել է։ 2011 թվականին բացվել են երկու նոր հուշարձաններ` Աֆղանստանի վետերանների և Չեռնոբիլի ատոմակայանի վթարի լիկվիդատորների։

Կառույցներ խմբագրել

Պողոտայում են գտնվում քաղաքապետարանի և համայնքային կրթության խորհրդի «Լենինոգորսկ քաղաք» և «Լենինոգորսկի մունիցիպալ շրջան» շենքերը, «Алый парус» վերականգնողական կենտրոնը, Կազանի Ա. Ն. Տուպոլևի անվան ազգային հետազոտական տեխնիկական համալսարանի Լենինոգորսկի մասնաճյուղը, Մշակույթի տունը, Լենինոգորսկի նավթային տեխնիկումը, «Չուլպան» ՓԲԸ, Լենինոգորսկի տեխնիկական գրադարանը։

Տեսարժանություններ խմբագրել

  • Թաթարական նավթի հայտնաբերողների հուշարձան
  • «Բալետի պարուհիներ» շատրվան
  • Ֆոմինի հարթաքանդակ
  • Միխայել Լոմոնոսովի հուշարձան
  • Մուլանուր Վախիտովի հուշարձան
  • Բագրել Տուկայի հուշարձան

Թաթարական նավթի հայտնաբերողների հուշարձան խմբագրել

Պողոտայում է գտնվում «Թաթարական նավթի հայտնաբերողների հուշարձանը», որի կենտրոնում վեր է խոյանում 33 մետր բարձրությամբ նավթի շատրվանը[5]՝ պատրաստված չժանգոտվող պողպատից։ Շատրվանի շուրջը 18 մ տրամագծով, 2,5 մետր բարձրությամբ քանդակային օղակն է։ Այս հսկա օղակը հիմնված է մարմարով պատված սյուներով։ Հուշարձանը տեղադրված է բարձր հարթակի վրա, որի բոլոր կողմերից աստիճաններ են։ Հուշարձանը բացահայտում է Թաթարստանում նավթի արդյունահանման սկիզբը։ Նախագիծը համատեղ մշակել են ճարտարապետ Ա. Պեչյորկինը և քանդակագործ Բ. Ն. Ֆուզևը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. РЕЕСТР названий улиц города Лениногорска по состоянию на 1марта 2010 г.(չաշխատող հղում)
  2. Здравствуй мой добрый город:/ Р. И. Добрышина, Н. М. Игнатьев, Н. М. Исхаков и др.: — Лениногорск, 1995
  3. Наш Лениногорск:/ Исхаков М. Ш.: — Казань, 2005 г.
  4. «Фонтан нефти», скульптурная композиция(չաշխատող հղում) Архитектурно-дизайнерская площадка.
  5. «Заветы Ильича» от 01.09.2005.
  6. Бельские просторы — ТВОРЕЦ, ГРАЖДАНИН И СОЛДАТ