Լենինի հուշարձան (Մոսկվա, Կազանի կայարան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
Վ. Ի. Լենինի հուշարձան (ռուս.՝ Памятник В. И. Ленину), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինին։ Քանդակը պատրաստված է գիպսից[1], այն պատճենվել է քանդակագործ Գեորգի Ալեքսեևի քանդակից, ճարտարապետ Սերգեյ Չեռնիշովն այն տեղադրել է ցածր պատվանդանի վրա` Մոսկվայի Կազանի կայարանի կենտրոնական սպասասրահի մուտքի մոտ[2]։
Վլադիմիր Լենինի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան և գոյություն չունեցող շենք կամ կառույց |
Ճարտարապետ | Սերգեյ Չեռնիշով |
Երկիր | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Բնակավայր | Մոսկվա |
Շինության ձև | Քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Պատմություն
խմբագրելՀուշարձանի բնօրինակը ստեղծել է քանդակագործ Գեորգի Ալեքսեևը «Պրոլետարկա» գործարանի աշխատակիցների միջոցներով և տեղադրել Տվեր քաղաքում 1925 թվականի մայիսի 1-ին։ Քանդակագործն անձամբ է եկել Տվեր՝ մասնակցելու արձանի տեղադրմանը։ Հետագայում քանդակից պատրաստվել է գիպսե կրկնօրինակ, որը տեղադրվել է Մոսկվայի Կազանի կայարանում[3]։ «Կոչ անող առաջնորդ» աշխատանքին հավանություն է տվել Լենինի հիշատակը հավերժացնելու հանձնաժողովը՝ ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում «վերարտադրելու և տարածելու համար»։
Լենինի պատկերաքանդակը պատրաստված է գիպսից՝ 19-րդ դարի ռեալիստական քանդակի ավանդույթներով և ունի մոտ երկու մետր բարձրություն։ Հորինվածքի բնութագրիչ առանձնահատկությունը Լենինի պարզած ձեռքի կոչ անող ժեստն է[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Памятники В. И. Ленину
- ↑ Р. Кожевников «Скульптурные памятники Москвы»
- ↑ Полякова Е. А. Утраченные памятники города Твери // Монументальная городская скульптура / Ключкина А. А. — Тверь: Центр. гор. б-ка им. А. И. Герцена, 2007.
- ↑ колл. авт. Свод памятников архитектуры и монументального искусства России. Тверская область / Г. Смирнов. — Наука. — М., 2003. — Т. 1. — С. 570. — 1000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրելԳրականություն
խմբագրել- колл. авт. Свод памятников архитектуры и монументального искусства России. Тверская область / Г. Смирнов. — Наука. — М., 2003. — Т. 1. — 816 с. — 1000 экз.
- колл. авт. Город Калинин // Сводный список памятников истории и культуры Калининской области, состоящих под государственной охраной. — Калинин, 1986.
- Полякова Е. А. Утраченные памятники города Твери // Монументальная городская скульптура / Ключкина А. А. — Тверь: Центр. гор. б-ка им. А. И. Герцена, 2007.
- колл. авт. Ленину В. И. памятники // Тверская область: энциклопедический справочник. — Тверь, 1994. — С. 146-147.