Լեզվաըմպանային նյարդ
Լեզվաըմպանային նյարդ, (n. glossopharyngeus), գլխուղեղային 9-րդ զույգ նյարդը։ Երկարավուն ուղեղում ունի երեք կորիզ՝ զգացող, շարժիչ և պարասիմպաթիկ, որոնցից սկսվող նյարդաթելերը միանալով՝ կազմում են նյարդացողուն։ Լեզվաըմպանային նյարդի ճյուղերը նյարդավորում են ըմպանի մկանները, լեզվի, ճաշակելիքի պտկիկները, հարականջային թքագեղձը։ Լեզվաըմպանային նյարդի մի ճյուղը՝ սինուս նյարդը, տարածվում է կարոտիսյան զարկերակի բաժանման շրջանում և ղեկավարում արյան քիմիական կազմի փոփոխություններն ու արյան ճնշման տատանումները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 516)։ |