Լեգենդ փնտրողի մասին

ֆիլմ

Լեգենդ որոնողի մասին, ֆենտեզի ժանրի սերիալ, որը կառուցված է գիտաֆանտաստիկ գրող Թերրի Գուդկայնդի կողմից գրված գրքերի հիման վրա, ավելի կոնկրետ «Ճշմարտության սուրը» շարքի մոտիվներով։

Լեգենդ փնտրողի մասին
Изображение логотипа
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, արկածային հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՍտեղծողՍեմ Ռեյմի և Թերրի Գուդկայնդ
Երկիր ԱՄՆ[1]
ՀիմքՃշմարտության թուրը
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորMichael Hurst?
Գլխավոր
դերերում
Քրեյգ Հորներ, Բրեդջիթ Ռիգան, Բրյուս Սփենս, Քրեյգ Փարկեր և Տաբրետ Բետել
ՊրոդյուսերՍեմ Ռեյմի
Գործադիր պրոդյուսերՍեմ Ռեյմի
ԵրաժշտությունԺոզեֆ ԼոԴուկա
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ44
Էկրաններին էնոյեմբերի 1, 2008[1]-ից մայիսի 22, 2010
Հեռուստաալիքհեռուստատեսային սինդիկացիա[2]
ԸնկերությունABC Studios
ԴիստրիբյուտորDisney-ABC Domestic Television
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

Պատմություն խմբագրել

Ռիչարդ Սայֆերը՝ ճշմարտության փնտրողը, մի մարտիկ էր, ում վիճակված էր ազատել երկիրը մի դաժան բռնակալից՝ Դարկեն Ռալից։ Այս հարցում նրան օգնում է Կելեն Ամնելը և կախարդ առաջին աստիճանի՝ Զեդիկուս Զուլ Զառանդեռը։

Երկրորդ սեզոնում Դարկեն Ռալը պարտված էր, և Ռիչարդին հայտնվում է ավելի հզոր թշնամի՝ ստորգետնյա աշխարհի տիրակալը։ Իր մարտական թիմին է միանում Կառա Մորդ Սիթը, ով նախկինում ծառայում էր Դարկեն Ռալին։

Սերիալի սյուժեն շատ հեռու է գրքի սյուժեից, հատկապես վերջի հատվածը։ Վերցված հիմնական կերպարները մեջբերված են այլ իրավիճակներից, սակայն ամբողջությամբ սյուժեն վերակառուցված է։

Դերերում խմբագրել

  • Ռիչարդ Սայֆեր (Քրեյգ Հորներ) - երիտասարդ անտառապահ, ով դարձավ Փնտրող, ով պետք է սպաներ դաժան բռնակալ Դարկին Ռալին։ Որպես Փնտրող նա ստանում է Ճշմարտության Սուրը և ունակություն կարդալու հնագույն լեզվով։
  • Կելին Ամնեյլ (Բրեդջիթ Ռիգան) - Մայր-Խոստովանող, կանչված է Փնտրողին պահպանելու վտանգից։
  • Զեդիկուս Զուլ Զարանդեր (Բրյուս Սփենս) - կախարդ առաջին աստիճանի, մայրական կողմից Ռիչարդի պապը։ Օգնում էր Ռիչարդին իր միսսիան իրականացնելու համար։
  • Դարկին Ռալ (Կրեյգ Պարկեր) - Դ՚Հարի կառավարիչը և Փնտրողի թշնամին։
  • Կառա Մեյսոն (Տաբրետտ Բետելլ) - Մորդ-Սիտ, առաջ ենթարկվում էր Դարկին Ռալին, իսկ հետո դարձավ նրա թշնամին։

Արտադրություն խմբագրել

Սերիալի նկարահանումները սկսել են 2008 թվականի մայիսին Դիսնեյ ընկերության և Էյբիսիի ուժերով։ Առաջին և երկրորդ սեզոնները բաղկացած են 22-ական սերիաներից[3]։ Երկրորդ սեզոնը վերջինն էր։ Նկարահանումները ընդհատվեցին, սերիալը փակվեց և նոր սեզոն չէր լինելու[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Fernsehserien.de (գերմ.)
  2. IGN(բազմ․) // (untranslated)(untranslated): 1996.
  3. Борис Невский (18 марта 2008). «Новости «Мира фантастики»: Очень востребованные правила». «Мир фантастики». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 24-ին.
  4. «'Legend of the Seeker' canceled». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 5-ին.