Լատվիայի վարչական բաժանում
Լատվիան վարչականորեն բաժանվում է 110 երկրամասի (լատիշ․՝ novadi, եզ․ թիվ՝ լատիշ․՝ novads) և 9 հանրապետական ենթակայության քաղաքի (լատիշ․՝ republikas pilsētas, եզ․ թիվ՝ լատիշ․՝ republikas pilsēta)[1][2]։
Մինչ 2009 թվականի հուլիսի 1-ը Լատվիան բաժանված էր 26 շրջանի և 7 հանրապետական ենթակայության քաղաքի։
Վարչական բաժանումը մինչ 2009 թվականի հունիսի 1-ըԽմբագրել
Լատվիայի Հանրապետության հռչակման ժամանակ՝ ամբողջապես պահպանվել է նախկին վարչական գավառական բաժանումը (բաժանվել են քաղաքների և վոլոստների), Սեյմի ընտրությունների համար երկիրը բաժանվել է 5 ընտրական շրջանների։ Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում 1949 թվականի ավարտին գավառները բաժանված էին 58 շրջանների․ կային նաև հանրապետական նշանակության քաղաքներ։
Ժամանակակից վարչական բաժանումԽմբագրել
2008 թվականի դեկտեմբերի 19-ին Լատվիայի կառավարությունը որոշեց՝ Լատվիայում նախկին 553 ինքնակառավարությունների (շրջաններ, վոլոստներ և այլն) փոխարեն պետք է ստեղծվեն 109 երկրամասեր (նովադներ) (լատիշ․՝ novads, հոգնակի թիվ՝ լատիշ․՝ novadi) և հանրապետական ենթակայության 9 քաղաքներ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Administratīvo teritoriju un apdzīvoto vietu likums» (Latvian)։ likumi.lv։ 2008-12-18։ Վերցված է 2010-01-05
- ↑ «Administratīvo teritoriju un apdzīvoto vietu likums» (Latvian)։ nais.lv։ 2008-12-18։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին։ Վերցված է 2015-09-10
Արտաքին հղումներԽմբագրել
- Նովադների բնակչությունը։Archived 2012-02-05 at the Wayback Machine.
- Լատվիայի տարածաշրջանային զարգացման և համայնքների նախարարություն Archived 2011-07-22 at the Wayback Machine.