Լառ-Մարգար, հայ հայտնի արձակագիր Ակսել Բակունցի պատմվածքներից։ Ներառված է «Մթնաձոր» ժողովածուի մեջ։

Լառ-Մարգար
Ժանրպատմվածք
ՀեղինակԱկսել Բակունց
Բնագիր լեզուՀայերեն

Սյուժե խմբագրել

Մարգարը` մի հասարակ գյուղացի, տեղափոխվել էր իր գյուղից և մի ուրիշ գյուղ գնացել ու ապրում էր կնոջ և թոռան հետ[1]։ Որդին մահացել էր ավելի վաղ։ Այդտեղ Լառ-Մարգարը զբաղվում էր այգեգործությամբ։ Նա գյուղի ջրվորն էր։ Գիշեր-ցերեկ առուների մոտ ջուր էր բաժանում, հսկում առուներին, առուների մաքրությանը նայում։ Այդ գյուղում բոլորը ճանաչում էին նրան և անուն էին դրել` Լառ-Մարգար։ Ոչ մի բարեկամ, հարազատ չուներ, ջուրն արդար էր բաժանում։ Քչերն էին համարձակվում ջրվորին խաբելով հերթից դուրս ջուր գողանալ։ Ջրգողության դեպք տեսնելիս Լառ-Մարգարը բարկանում էր և ասում էր, որ գողացած ջրով ծառը պտուղ չի տա։ Սա նրա համոզումն էր։

Մի օր սկսվում է տեղահանությունը։ Բոլորը սայլերով գնում էին։ Գնում էր նաև Մարգարը իր կնոջ և թոռան՝ Թորոսիկի հետ։ Երբ նրանք հասնում են մի ավազուտի, արդեն ո՛չ սայլը կար, ո՛չ էլ զույգ եզները։ Նրանք ընկել էին մի շարք մարդկանց հետ այնտեղ, ուր միայն ավազ էր և չորացած ծառեր։ Մի օր այդ գյուղում մարդահամար են անում և սկսում ճանապարհները կառուցել։ Մարգարը նույնպես կառուցում էր։ Նա նաև այնտեղ ծառեր էր տնկում։

Մի երեկո Մարգարի կինը գանգատվում է սրտի ծակոցից, Մարգարը դուրս է գալիս, որպեսզի քար գտնի և տաքացնի, որ դնի պառավի կրծքին. իրենց գյուղում այդպես էին անում։ Բայց Մարգարը վերադառնում է ձեռնունայն։ Պառավը չի դիմանում ցավին և մահանում է։ Շատ է տխրում Մարգարը, հետո որոշում է ճանապարհի համար նախատեսված քարերից մեկը վերցնել և դնել պառավի գերեզմանի վրա, որովհետև շները կարող էին գզել կնոջ մարմինը։ Մի օր երկու մարդ են գալիս և ծեծում են նրան քարը գողանալու համար։

Որոշ ժամանակ հետո բոլորը հավաքում են վրանները և ճանապարհ ընկնում։ Մարգարը նույնպես բռնում է Թորոսիկի ձեռքը, վերցնում մի քանի կապոց և գնում մյուս բոլորի հետ[2]։

Մարգարի շալակին՝ կնոջ թաշկինակի մեջ ծիրանի կորիզներ կային։ Իրենց գյուղի ծիրանուտում մի ծիրանի կար, պտուղը՝ քաղցր, Մարգարի կինը այդ ծիրանի կորիզներն էր հավաքել, որ մյուս տարի տնկի տան առաջ։ Երբ հեռանում են, Մարգարը երկու միտք ուներ՝ Թորոսիկին պահել մեծացնել, և ծիրանի կորիզները պահել մի ապահով հողում։ 3 տարի է անցնում։ Մարգարը ոչ մի տեղ չի հարմարվում։ Բայց Լառ-Մարգարը աշխատում էր, զրկում իրեն ամեն բանից, ամեն ինչ պահում Թորոսիկի համար։

Մի օր Թորոսիկը բարձրանում է շոգենավի տախտակամածին։ Այնտեղ էր նաև իր պապիկը, ուրիշներ էլ կային՝ հարևաններ, ծանոթ մարդիկ, իսկ Մարգարը ուրախ էր, կարծես երիտասարդացել էր։ Ու երբ Թորոսիկը հարցնում է իր պապին, թե այս նավն իրենց ո՞ւր պիտի տանի, Մարգարը պատասխանում է, որ տանելու է իրենց երկիր։

Այդ երկրի համար Մարգարը նվեր է տանում միայն Թորոսիկին և ծիրանի կորզները։ Մարգարը նայում է ծովին և հանում իր գրպանից տան բանալիներն և նետում ծովը։ Հետո երևում է Արարատի գագաթը և Մարգարի աչքերում արցունքներ են հայտնվում։ Մարգարը և Թորոսիկը շարունակում են ապրել իրենց հայրենիքում, որտեղ Լառ-Մարգարը տնկել էր ծիրանի ծառը և որտեղի դպրոցում սովորում էր Թորոսիկը։

Կերպարներ խմբագրել

  • Լառ-Մարգար
  • Թորոսիկ
  • Պառավ կին
  • Հարևաններ
  • Գյուղացիներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լառ-Մարգար». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  2. Ակսել Բակունց. Լառ-Մարգար

Արտաքին հղումներ խմբագրել