Լաուրա Ներսեսյան

հայ ֆիզիոլոգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լաուրա Բախշիի Ներսեսյան (հունվարի 15, 1937(1937-01-15)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1995):

Լաուրա Ներսեսյան
Ծնվել էհունվարի 15, 1937(1937-01-15)[1] (87 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան (1959)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1995)
Մասնագիտությունֆիզիոլոգ
ԱշխատավայրԼևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

Կենսագրություն

խմբագրել

Լաուրա Ներսեսյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 15-ին, Երևան քաղաքում։ 1959 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1974 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 2001 թվականից՝ լաբորատորիայի վարիչ[2]։ 1978-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի գիտխորհրդի վեգետատիվ նյարդային համակարգի բաժնի գիտքարտուղար[2]։

Աշխատանքները վերաբերում են օրգանիզմի ընդերային ֆունկցիաների կենտրոնական կարգավորման հարցերին, մասնավորապես՝ սիրտանոթային և շնչառական համակարգերի լիմբիկ, նյարդաքիմիական կարգավորման մեխանիզմներին[2]։

Անդամակցություն

խմբագրել
  • Գլխուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության անդամ (1986)։
  • Եվրոպական նյարդագիտական ընկերությունների ֆեդերացիայի անդամ (1997)։

Աշխատություններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել