Լամիվուդին/նեվիրապին/զիդովուդին

Լամիվուդին/նեվիրապին/զիդովուդին (3TC/NVP/AZT), ՄԻԱՎ/ՁԻԱՀ բուժման համար օգտագործվող դեղորայք[1]։ Այն լամիվուդինի, նեվիրապինի և զիդովուդինի ֆիքսնված դեղաչափերով դեղամիջոց է[1]։ Այն օգտագործվում է առանձին կամ այլ հակառետրովիրուսային դեղերի հետ[1]։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել հղիների բուժման համար[1]։ Այն օգտագործվում է պերօրալ, օրական 2 անգամ[1]։

Լամիվուդին/նեվիրապին/զիդովուդին

Դեղամիջոցի տանելիություն լավ է[2]։ Կողմնակի ազդեցությունները համապատասխանում են առանձին դեղերի կողմնակի ազդեցություններին[1]։ Կողմնակի ազդեցությունները ներառում են ցանը, պանկրեատիտը, արյան սպիտակ բջիջների ցածր քանակը և մկանային ցավը[2]։ Խորհուրդ չի տրվում իգտագործել լյարդի ծանր ախտահարումների դեպքում[2]։ Հղիության և կաթնատտվության ժամանակ օգտագործումը անվտանգ է[2]։ Խորհուրդ չի տրվում օգտագործել երեխաների բուժման համար[1]։

Այն ԱՀԿ դեղերի ցուցակում է որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաանվտանգ և արդյունավետ դեղերից մեկը[3]։ Արժեքը զարգացող երկրներում 8.54$-ից մինչև 18.94$ է մեկ ամսվա օգտագործման համար՝ 2014 թվականի տվյալներով[4]։ Այս կոմբինացված դեղամիջոցը համընդհանուր հասանելի չէ ԱՄՆ-ում 2018 թվականից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 157, 161. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Nevirapine, zidovudine and lamivudine» (PDF). aidsmap. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Lamivudine + Zidovudine + Nevirapine». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Drugs@FDA: FDA Approved Drug Products». www.accessdata.fda.gov. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.

Հետագա ընթերցանության համար խմբագրել