Լակտիվիզմ ( «լակտացիա» և «ակտիվություն» բառերից), կրծքով կերակրելու փաստաբանություն և պրոպագանդա[1]։ Այս ակտիվության կողմանկիցները, այսպես կոչված «լակտիվիստներ»-ը, քարոզում են կրծքով կերակրման օգուտը կնոջ օրգանիզմի համար և դեմ են հանդես գալիս արհեստական կերակրմանը։ Հանդես են գալիս նաև, ըստ իրենց կարծիքի գոյություն ունեցող, կերակրող մայրերի խտրականության դեմ[1][2]։

Կրծքով կերակրելու միջազգային խորհրդանիշը ըստ լակտիվիստների

Այս ակտիվության ձևերից մեկը երեխաներին հասարակական վայրերում կերակրելն է։ Սա նաև բողոքի ձև է այն դեպքերին, երբ կերկրող մայրերին խնդրել են ծածկել կուրծքը կամ հեռանալ հասարակական վայրից, քանի որ կերակրելուց նրանց կուրծքը բաց է եղել[3][4][5]։ Բողոքի նման գործողություների ժամանակ հագուստին կրում են կրծքով կերակրելու միջազգային խորհրդանիշը[6]։

Ակտիվության երկրորդ ձևը կրծքով կերակրողներին տրամադրվող տեղեկատվական օգնությունն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Harmon, Amy. (June 7, 2005). "'Lactivists' Taking Their Cause, and Their Babies, to the Streets." The New York Times. Retrieved September 27, 2007.
  2. Gordon, Andrew. (September 24, 2007). "The politics of breastfeeding." Toronto Star. Retrieved September 27, 2007
  3. "Breast-feeding mothers stage nurse-in Արխիվացված 2012-10-25 Wayback Machine. (November 16, 2006). MSNBC News. Retrieved September 27, 2007.
  4. "'Nurse-In' Protest To Take Place In Chatsworth Արխիվացված 2020-04-27 Wayback Machine." (September 8, 2007). CBS News. Retrieved September 27, 2007.
  5. "National 'nurse-in' set to protest treatment of mom." (November 20, 2006). USA Today. Retrieve September 27, 2007.
  6. "The International Breastfeeding Symbol Արխիվացված 2009-05-31 Wayback Machine. (n.d.). 'Mothering. Retrieved September 27, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել