Լաթերանի եկեղեցական ժողով

Լաթերանի եկեղեցական ժողով, տեղի է ունեցել 1059 թվականին, որով սահմանվել է պապերի ընտրության նոր կարգ։ Ժողովի որոշման համաձայն՝ պապին պետք է ընտրեին եկեղեցու բարձր աստիճանավորները՝ կարդինալները։ Որոշումը ուղղված էր նախևառաջ պապերի ընտրություններին միջամտելու կայսեր ձգտման դեմ։ Լաթերանի ժողովը դեմ արտահայտվեց նաև եկեղեցու և վանահայրերի աշխարհիկ ինվեստիտուրային, քանի որ ինվեստիտուրայի իրավունքը պատկանում էր հոգևոր իշխանությանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ս. Դ. Սկազկին, Միջին դարերի պատմություն, Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 303