Լագ կամ Լոգ չափիչ սարք, որն օգտագործվում է նավի ընթացքի արագությունը կամ անցած տարածությունը չափելու համար։

Պատմություն խմբագրել

Հնուց սկսած նավագնացության մեջ օգտագործվում են զանազան տիպի Լագեր, որոնց մի մասն այժմ նաև չի կորցրել իր արդիականությունը։ Դրանց թվին է պատկանում ավանդական Լագ անվանումը կրող սարքը, որն այժմ միայն օգտագործվում է փոքր նավերի համար։ Այն իրենից ներկայացնում է եռանկյունաձև տախտակ, որին ամրացված է պարան և ծանրություն։ Պարանի ամբողջ երկայնքով՝ հավասար տարածության վրա, կապվում են հանգույցներ, այնուհետև տախտակը նետվում է նավից դուրս։ Նավի արագությունը որոշելու համար հաշվարկվում է, թե որքան հանգույց ինչքան ժամանակահատվածում դուրս սահեց նավից։ Մեկ հանգույցը համարվում է հավասար ծովային մեկ մղոնին, որը նավն անցնում է մեկ ժամում։

 
Ավանդական Լագի գործածության պատկերը

Ժամանակակից Լագեր խմբագրել

Ժամանակակից Լագերն աշխատում են զանազան սկզբունքների վրա, արդի Լագերի տեսակներից հիմնականում հայտնի են հետևյալները.

  • Ինդուկցիոն Լագ, աշխատում է էլեկտրոմագնիսական ինդուկցիոն սկզբունքի հիման վար։
  • Հիդրոդինամիկ Լագ, աշխատում է հիդրոդինամիկ սկզբունքի հիման վրա։
  • Հիդրոձայնային դոփլերովյան Լագ, աշխատում է ջրում ձայնային արձագանքի հիման վրա։

Գրականություն խմբագրել

  • Gudrun Wolfschmidt: Geschichte der Navigation, Ausstellungskatalog, 2009.
  • Краснов В. Н., История навигационной техники: Зарождение и развитие технических средств кораблевождения / Институт истории естествознания и техники им. С. И. Вавилова РАН.. — М.: Наука, 2001. — 312 с. — 420 экз. — ISBN 5-02-013119-9. (в пер.)
  • Аксютин Л.Р., Бондарь В.М., Ермолаев Г.Г. и др., Справочник капитана дальнего плавания. — М.: Транспорт, 1988. — С. 246.

Տես նաև խմբագրել