ԻՐՏԵԿ

Իրավական ակտերի իրավական տեղեկատվական-որոնողական համակարգ
(Վերահղված է Իրտեկից)

ԻՐՏԵԿ - Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի իրավական տեղեկատվական-որոնողական համակարգ։ Համակարգը լրամշակվում է համանուն Իրավական Տեղեկատվական Կենտրոն «ԻՐՏԵԿ» ՓԲԸ-ի կողմից[1]։

ԻՐՏԵԿ
Տեսակծրագիր
ՕՀWindows և Mac OS
Լույս տեսավ՝1996
Կայքirtek.am

Պատմություն խմբագրել

  • «ԻՐՏԵԿ» իրավական տեղեկատվական որոնողական համակարգը ստեղծվել է 1996 թվականին։ Համակարգի հեղինակներն են արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Մալխասյանը և ծրագրավորող Ռոբերտ Ավագյանը (հեղինակային իրավունքը գրանցված է ՀՀ ՀԻԱԳ-ում 00120 թվի ներքո 20.01.1997թ.)։
  • Իրավական Տեղեկատվական Կենտրոն «ԻՐՏԵԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին։ Ընկերության նպատակն է հասանելի դարձնել իրավական տեղեկատվությունը և դրանով իսկ նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական պետության կայացմանը։ Այդ իսկ պատճառով ընկերությունը իր գործունեության ողջ ընթացքում իրականացնում է ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների կողմից ընդունված օրենքների և իրավական այլ ակտերի հավաքագրում և այդ ակտերի դասակարգում[1]։

ԻՐՏԵԿ համակարգի հնարավորություններն են խմբագրել

  • Հղումային համակարգ
  • Իրավական Տերմինների Բառարան
  • Իրավական ակտերի դասակարգիչ
  • Աշխատանքային, իրավական և հարկային օրացույցներ
  • ԻՐՏԵԿ համակարգը հնարավորություն է տալիս ստանալ իրավական ակտերի կամ իրավական ակտերի դրույթների գործող խմբագրություններին հիպերհղումներ, որոնք ցանկացած ժամանակ ներկայացնում են այդ ակտերի տվյալ պահին գործող խմբագրությյունները

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ դիտելով տեսահոլովակը

Իրավական ակտերի հավաքագրման աղբյուրներ խմբագրել

Համակարգում ընդգրկված ակտերի համար սկզբնաղբյուր են հանդիսանում ՀՀ պաշտոնական տեղեկագրերը, ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի պաշտոնական տեղեկագրերը, ինչպես նաև Իրավական տեղեկատվական կենտրոն ՓԲԸ-ի և ՀՀ Նախագահի, ՀՀ Կառավարության, ՀՀ Սահմանադրական Դատարանի աշխատակազմերի միջև կնքված պայմանագրերի համաձայն այդ մարմիններից ստացվող իրավական ակտերի տեքստերը[1]։

Տես նաև խմբագրել

ԻՐՏԵԿ իրավական Ֆորում որը հարց պատասխանի հարթակ է forum.irtek.am

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2024 թ․ մարտի 15-ին.