Իվեշամի ճակատամարտ
Իվեշամի ճակատամարտ (4 օգոստոսի 1265) Անգլիայում տեղի ունեցած Երկրորդ բարոնական պատերազմի երկու հիմնական ճակատամարտերից մեկը։ Այն նշանավորվեց Լեյքեստերի կոմս Սիմոն դը Մոնֆորի և ապստամբ բարոնների պարտությամբ ապագա թագավոր Էդուարդ I-ին ով գլխավորում էր իր հոր, թագավոր Հենրի III-ի զորքերը։ Այն տեղի ունեցավ 1265 թվականի օգոստոսի 4-ին Իվեշամ ավանում։
Թվական | 4 Օգոստոսի 1265 |
---|---|
Մասն է | Երկրորդ բարոնական պատերազմ |
Վայր | Իվեշամ, Վոլքեսթերշիր |
Արդյունք | Թագավորի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Թագավորական ուժեր | Բարոնական ուժեր |
Հրամանատարներ | |
Էդուարդ I | Սիմոն դը Մոնֆոր |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Լյուիսի ճակատամարտից հետո Մոնֆորը վերահսկողության տակ էր առել պատական իշխանությունը, սակայն որոշ բարոններ լքեցին նրա հետ դաշինքը և միացան արքայազն Էդուարդին։ Ստիպված լինելով ճակատամարտել Էվեշամում, նա դիմակայեց իր բանակից երկու անգամ ավել ուժերին։ Ճակատամարտը շուտով վերածվեց կոտորածի, Մոնֆորը նույնպես սպանվեց և նրա մարմինը մասնատվեց։ Չնայած թագավորական ուժերի հաղթանակին, ապստամբությունը շարունակվեց մինչև 1267 թվականը։
Նախապատմություն
խմբագրելՍիմոն դը Մոնֆորը իր ձեռքն էր առել պետական կառավարումը Լյուիսի ճակատամարտից հետո, մեկ տարի առաջ։ Նա իր մոտ էր պահում թագավորին և նրա երկու որդիներին[1]։ Այնուամենայնիվ նրա ազդեցությունը սկսեց նվազել արագորեն, քանի որ սկսեց կորցնել իր դաշնակիցներին։ Փետրվարին Դերբիի կոմս Ռոբեր դը Ֆերեսը ձերբակալվեց և բանտարկվեց Թաուերում[2]։ Մեկ այլ կարևոր դաշնակից Գլոքեստերի կոմս Ժիլբեր դը Կլարեն անցավ թագավորի կողմը նույն տարվա մայիսին[3]։ Գլոքեստերի օգնությամբ Էդուարդը ազատվեց Մոնֆորի գորությունից[4]։
Մոնֆորը դիմեց Ուելսի իշխան Լլիվելին ապ Գրուֆուդի օգնությանը` փոխարենը խոստանալով ճանաչել նրա տիտղոսը և ռազմական ձեռբերումները։ Սակայն այս դաշինքը բերեց նրան, որ Մոնֆորը կորցրեց հեղինակությունը իր հայրենիքում[5]։ Էդուարդը պաշարեց Գլոքեստեր քաղաքը, որն ընկավ հունիսի 29-ին[6]։ Մոնֆորը նպատակ դրեց միավորվել իր որդու` Սիմոն VI դը Մոնֆորի զորքին և պարտության մատնել թագավորական ուժերին, սակայն երիտասարդ Սիմոնը շարժվում էր շատ դանդաղ Լոնդոնի արևմուտքից։ Սիմոնը որոշեց պաշտպանել Կենիլվորթում, սակայն Էդուարդը մինչ այդ պարտության մատնեց Սիմոնի ուժերին, որոնցից շատերին քառատեց ամրոցի պատերի մոտ[7]։ Այստեղից արքայազնը շարժվեց հարավ և օգոստոսի 4-ին նվաճեց Կենիլվորթը և որպեսզի կտրի կրտսեր Մոնֆորի զորքի միավորումը մեծ Մոնֆորին, քանդեց միակ կամուրջը Ավոն գետի վրա[8]։