Իվան Կռիլովի հուշարձան (Մոսկվա)
Իվան Կռիլովի հուշարձան (ռուս.՝ Памятник Ивану Крылову), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս բանաստեղծ, առակագիր, թարգմանիչ Իվան Անդրեևիչ Կռիլովին։ Տեղադրված է Հայրապետական լճակների մոտ՝ Մալայա Բրոննայա փողոցում։
![]() Իվան Կռիլովի հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 55°45′51″ հս․ լ. 37°35′28″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Մոսկվա |
Կառուցվել է | 1976 |
Շինության ձևը | Քանդակ |
Կառուցել է | Անդրեյ Դրևին |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՊատմությունԽմբագրել
Իվան Կռիլովի հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Անդրեյ Ալեքսանդրովիչ Դրևինը (1921-1996) և ճարտարապետ Արմեն Չալտիկյանը (1937-1994)։ Հուշարձանը բացվել է 1976 թվականի սեպտեմբերի 17-ին։
Առակագիրը պատկերված է զբոսայգու նստարանին նստած։ Իվան Կռիլովը ցույց է տրված այնպես, ինչպես նկարագրում են նրա ժամանակակիցները՝ հագնված փոքր-ինչ թափթփված, ծույլ, ֆլեգմատիկ և բարեհոգի մարդ։ Կռիլովի պատկերաքանդակն ունի դիմանկարային նմանություն գրողի հետ, տեղադրված է լայն և ցածր գրանիտե պատվանդանին, որի վրա արված է պարզ մակագրություն. «Իվան Անդրեևիչ Կռիլով»։
Քանդակագործական հորինվածքը ներառում է նաև Ի. Ա. Կռիլովի 12 առակների հերոսների բարձրաքանդակները։ Դրանց հեղինակն է քանդակագործ Դանիել Միտլյանսկին։ Բարձրաքանդակները գտնվում Կռիլովի քանդակից որոշակի հեռավորության վրա։ Պատկերված են քառյակի երաժիշտները (Կապիկը, Էշը, Այծը և ծուռթաթ Արջուկը), Փիղն ու Մոսկան, ակնոցով Կապիկը, Ագռավն ու Աղվեսը և այլն։ Արձանի շուրջ տեղադրվել են դեպի լճակը նայող նստարաններ։
Կռիլովի և նրա առակների հերոսների հուշարձանը պարբերաբար վերանորոգվում է[1]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «На Патриарших прудах реставрируют памятник Ивану Крылову»։ РИА Новости, Центральный округ։ Վերցված է 2005-07-08(չաշխատող հղում)
ԱղբյուրներԽմբագրել
- «Памятник Ивану Крылову»։ intomoscow.ru։ Վերցված է 2013-08-31
- «Памятник И.А. Крылову»։ Московский туристический портал։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2013-08-31