Իվան Կուբլախանով

Վիկտոր Պելևինի պատմվածքը

«Իվան Կուբլախանով» (ռուս.՝ «Иван Кублаханов»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը, որը գրվել է 1994 թվականին[1][2]։

Իվան Կուբլախանով
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1994
Հրատարակվել է1994

Բովանդակություն

խմբագրել

Պատմվածքի սկզբում ընթերցողը չի հասկանում, թե ում անունից է տարվում շարադրանքը։ Հերոսը գտնվում է ինչ-որ անհասկանալի տարօրինակ տարածքում։ Եվ միայն որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ հերոսը մարդկային սաղմ է, նկարագրվում են նրա ֆիզիկական և հուզական փոխակերպումները[3]։

Քնի թեման պատմվածքում կարևոր նշանակություն ունի։ Ընդ որում՝ որպես քուն հասկացվում է ֆիզիկական արթունությունը, իսկ ֆիզիկական քնի ժամանակ հերոսը գտնվում է իրականության մեջ[4]։ Գլխավոր հերոսի ողջ կյանքը՝ բեղմնավորման պահից մինչև մահվան պահը, նկարագրվում է որպես այս երկու իրողությունների շարք։ Որևէ ֆիզիկական շոշափելի տարածություն պատմվածքում չկա[5]։

Հեղինակը ընթերցողին դրդում է մտորել գիտակցության բնության մասին[3]։ Ճշմարիտ իրականությունը պատմվածքի հերոսի համար սկզբնակետ է, այնտեղ նա չունի ոչ անուն, ոչ էլ հատկանիշներ։ Իրականության մեջ մարդկային կերպարը վերցնում է Իվան Կուբլախանովի կերպարանքը։ Այլ մարդիկ հայտնվում են միայն մարդկային իրականության մեջ, և ճշմարիտ իրականությունում կերպարը միայնակ է[5]։ Մարդկային իրականությունը մեկնաբանվում է որպես տանջալի քուն, որից անհրաժեշտ է արթնանալ։ Քնից (ֆիզիկական մահից) արթնանալուց հետո, հայտնվելով ճշմարիտ իրականության մեջ, հերոսը մոռանում է, որ ինքը ժամանակին Իվան Կուբլախանովն էր[3]։

Պատմվածքի հերոսի ազգանունը հղում է Սամուել Քոլրիջի «Կուբլա խան, կամ Տեսիլք երազում» պոեմին։ Պատմվածքի գաղափարախոսությունը հիմնված է արևելյան ուսմունքների, մասնավորապես՝ բուդդայականության գաղափարների վրա[3]։ Հեղինակն անդրադառնում է գոյության պատրանքային բնույթի և մարմնական վերամարմնավորման բազմության մեջ հոգու գոյության գաղափարին։ Պատմվածքը հիմնված է նաև Բրահմայի մասին հնդկական առասպելի և Տիեզերքի ստեղծման վրա. Բրահման քնում է ոսկե ձվի վրա, որից կազմավորվում է Տիեզերքը, երբ նա արթնանում է, և մարում է, երբ նա քնում է[6]։

Հրապարակումներ

խմբագրել

Պատմվածքն առաջին անգամ հրապարակվել է 1994 թվականին Մինսկում լույս տեսած «Ֆանտակրիմ-ՄԵԳԱ» ամսագրի առաջին համարում։ Պարբերականներից դուրս առաջին անգամ լույս է տեսել 1996 թվականին՝ Պելևինի ստեղծագործությունների «Ստորին աշխարհի դափը» ժողովածուում[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Сергей Полотовский, Роман Козак. Пелевин и поколение пустоты. — М., «Манн, Иванов и Фербер», 2012. — ISBN 978-5-91657-304-6
  2. 2,0 2,1 Сергей Некрасов Виктор Пелевин: опыт библиографии
  3. 3,0 3,1 3,2 3,3 Горбунова Г. З. Инобытие в произведениях В. Пелевина. Карагандинский государственный университет им. Е. А. Букетова
  4. Фокина К. И. Основные мотивы дискурса Рассказов В.О. Пелевина "Тарзанка" и "Иван Кублаханов"(չաշխատող հղում) // Язык. Культура. Личность. Выпуск 5. Материалы межвузовской научной конференции молодых ученых. Самара, 20 декабря 2018 г.
  5. 5,0 5,1 Фокина К.И. Языковые средства создания художественного пространства в рассказах В.О. Пелевина / К.И. Фокина // Язык и репрезентация культурных кодов. VIII Всероссийская с международным участием научная конференция молодых ученых. (Самара, 11 мая 2018 г.). Материалы и доклады Часть II. / М-во образования и науки Рос. Федерации; Самар. нац. исслед. ун-т им. С. П. Королева (Самар. ун-т), под общ. ред.: А.А. Безруковой – Самара: изд-во «Инсома-пресс», 2018. – С. 45-47.
  6. Русская словесность, Выпуски 1-8. Изд-во "Школа-Пресс", 2003.