Իվան Բուբենեց (ռուս.՝ Иван Константинович Бубенец, 1897, Իվանտեևսկի շրջան - 1926, Ղրիմ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հեծելազորային, Քաղաքացիական պատերազմի մասնակից, Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր (1919, 1922)։

Իվան Բուբենեց
1897 - 1926
ԾննդավայրԻվանտեևսկի շրջան
Մահվան վայրՂրիմ, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կոչումշտաբս-կապիտան
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Իվան Բուբենեցը ծնվել է 1897 թվականին Ալեքսանդրովկա[1] գյուղում ունևոր գյուղացու ընտանիքում։ Ավարտել է Նիկոլաևի ռեալական ուսումնարանը և Սամարայի գիմնազիան։ Դեռևս գիմնազիայում սովորելու տարիներին համակվել է հեղափոխական գաղափարներով։ 1914 թվականին Բուբենեցը զորակոչվել է ցարական բանակ։ Ավարտել է ռազմական ուսումնարանը ստանալով ենթասպայի աստիճան։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, հասնելով շտաբս-կապիտանի աստիճանի։

1917 թվականի հոկտեմբերին, որպես լեյբ-գվարդիայի Եգերական գնդի վաշտի հրամանատար Պետրոգրադում մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության իրադարձություններին, մասնավորապես Ձմեռային պալատի գրավմանը, Ժամանակավոր կառավարության կալանավորմանը, վիրավորվել է և բուժման ուղարկվել Նիկոլաևսկ քաղաք (այժմ՝ Սարատովի մարզի Պուգաչյով):1918 թվականի գարնանը Պուգաչյովի գավառում կազմակերպել է կարմիրգվարդիական ջոկատ, որը հետագայում մտել է 218-րդ Ռյազանյան հրաձգային գնդի կազմի մեջ։ Այդ ժամանակ նա ծանոթացել է Վասիլի Չապաևի հետ, ով չնայած ցարական սպաների նկատմամբ ունեցած անձնական հակակրանքին, նրան ընդունել է իր դիվիզիայի մեջ և նրան սկզբում տվել վաշտի, այնուհետև գումարտակի հրամանատար։ 1919 թվականին Բուբենեցն արդեն 219-րդ հրաձգային գնդի հրամանատարն էր, իսկ պատերազմի ավարտին` հեծելազորային բրիգադայի[2][3]։ 25-րդ դիվիզիայի կազմում մասնակցել է Ուրալյան, Արևելյան և Հարավարևմտյան ռազմաճակատների մարտերին։

Պատերազմի ավարտից հետո Բուբենեցը որոշ ժամանակ սովորել է Ռազմական ակադեմիայում, սակայն 1921 թվականին թողել է ուսումը և ընդունվել օդաչուական դպրոց, որպես կուրսանտ։ Ավարտելուց հետո ծառայել է ռազմական ավիացիայում:1926 թվականի օգոստոսին ողբերգականորեն զոհվել է Սևաստոպոլի մոտ տեղի ունեցած ավիացիոն աղետի հետևանքով[4][5]։

Պարգևներ խմբագրել

  • ՌՍՖՍՀ Կարմիր դրոշի շքանշան (Հեղափոխական ռազմական խորհրդի № 156 հրաման, 1919)
  • ՌՍՖՍՀ Կարմիր դրոշի շքանշան (Հեղափոխական ռազմական խորհրդի № 148 հրաման, 1922)

Հիշատակ խմբագրել

  • Բուբենեցի անունով է կոչվում Պուգաչյովի փողոցներից մեկը
  • Ի. Կ. Բուբենեցի խորաքանդակը տեղադրված է Վ. Ի. Չապաևի հուշարձանի վրա

Գրականություն խմբագրել

  • Аристов Г. Красный лётчик (рус.) // Пугачёвское время : газета. - 2011. - № от 12 июня. (Проверено 19 февраля 2016)
  • Сборник лиц, награждённых Орденом Красного знамени и почетным революционным оружием. - М.: Гос. воен. изд-во, 1926. - 303 с.
  • Бубенец, Иван Константинович // Советская военная энциклопедия / Ред. совет: К. Е. Ворошилов, Я. Б. Гамарник, А. С. Бубнов и др.; глав. ред. Р. П. Эйдеман. - М.: Сов. энциклопедия, 1933. - Т. 2: Аэродромная служба – Варта. - Стб. 814. - Стб. 814 - 25 500 экз.
  • Дубинский И. В. Трубачи трубят тревогу. - М.: Воениздат, 1962. - 310 с. - (Военные мемуары).
  • Дубинский И. В. Примаков [1897-1937 гг.]. - М.: Мол. гвардия, 1968. - 175 с. - (Жизнь замечательных людей; Вып. 2 [445]). - 100 000 экз.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Деревня Александровка находилась в Ивантеевской волости Николаевского уезда; ныне не существует, территория относится к Ивантеевскому району Саратовской области (см. СО)
  2. И. В. Дубинский, 1962, էջ 101
  3. Магерамов А. А (2008 թ․ հունվարի 9). «25-я Чапаевская стрелковая дивизия». ArtOfWar. Վերցված է 2016 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. И. В. Дубинский, 1962, էջ 97
  5. И. В. Дубинский, 1968