Իսրայել Պլյուս
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Իսրայել Պլյուս (եբրայերեն՝ ערוץ ישראל פלוס, ռուս.՝ Израиль плюс, հայտնի է նաև «9-րդ ալիք» (ռուս.՝ 9-й канал) անվանումով), ռուսերեն լեզվով հեռարձակվող Իսրայելական հեռուստաալիք։ Հեռուստաալիքը հիմնվել է գործարար Լև Լևայեվի կողմից, հեռարձակումը սկսել է 2002 թ. նոյեմբերի 12-ին, երբ Լևայևի ֆինանսական խումբը շահեց ռուսերեն լեզվով հեռուստաալիք հիմնվելու մրցույթը։
🌐 | mnenia.zahav.ru |
---|---|
Երկիր | Իսրայել |
Հեռարձակման լեզու | ռուսերեն |
Հեռարձակման սկսման թվական | 2002 նոյեմբերի 12 |
Հիմնադիր | Լև Լևայեվ |
Սեփականատեր | Լևայևի ֆինանսական խումբ |
Հեռուստաալիքի միջազգային տարբերակը հիմնվել է 2005 թվականին ԱՄՆ-ում (Galaxy26) և Ավստրալիայում (NSS6)։ Այս երկրներում տարածվում է «Իսրայել Պլյուս» անվանումով։ Հեռուստաալիքի հաղորդումները ընդգրկվում են նաև մեկ այլ՝ ամերիկյան ռուսալեզու RTN հեռուստաալիքի եթերացանկում։
2008 թ. սկզբին հեռարձակումը տարածվում է Ռուսաստանում, Ղազախստանում, Մոլդովայում և Բալթյան երկրներում։ 2009 թ,-ից հեռուստաալիքը հասանելի է ռուսաստանյան «Ռադուգա» (ABS1 արբանյակ) արբանյակային տիրույթում։
2009 թվականին հեռուստաալիքը մեկնարկեց տարածումը IPTV համակարգով ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպայի (հիմնականում Գերմանիայի) տարածքներում։
2010 թ. ապրիլին Ուկրաինայի խարհրդարանը ավելացրեց 9-րդ ալիքը Ուկրաինայի տարածքում հեռարձակում թույլատրված հեռուստաալիքների ցուցակում։
Արտաքին հղումներ
խմբագրել- http://mnenia.zahav.ru/ (ռուս.)
- http://zman.com/ (ռուս.)
- http://news.walla.co.il/?w=/1/1830790/ (եբրայերեն)