Ինֆորմացիոն մեքենա, մեծ ծավալով ինֆորմացիա պահելու, մշակելու և փնտրելու պրոցեսների մեքենայացման և ավտոմատացման համար նախատեսված թվանշանային հաշվողական մեքենա։ Ինֆորմացիա փնտրելու պրոցեսն արագացնելու համար ինֆորմացիոն մեքենա այն ավտոմատ դասակարգում և տեղավորում է հիշողության որոշակի տեղերում կամ նրան վերագրում հայտանիշներ։ Ինֆորմացիոն մեքենայի տարբերիչ հատկանիշներն են. զանազան տիպերի մեծածավալ (մինչև 109 տառ կամ թվանշան) հիշող սարքերը՝ առանձին կուտակիչների միջև տվյալների փոխանակման զարգացած համակարգով, տվյալների մուտքի և ելքի սարքերի մեծ հավաքածուն, ինֆորմացիայի աղբյուրների և սպառիչների հետ ավտոմատ հեռակապը, փնտրման տրամաբանական գործողությունների ընդլայնված կազմը, ինֆորմացիայի տեսակավորումը և մշակումը, բազմածրագրային աշխատանքի հնարավորությունը, մաթեմատիկայի ապահովումը, որը պարունակում է ինֆորմացիոն-փնտրողական լեզուներ, դեսկրիպտորների բառարանները, ինֆորմացիան փնտրելու մշակելու դասակարգիչները և ծրագրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 372