Ինքնադիմանկար (Սարյան, 1942)

Մարտիրոս Սարյանի 1942 թվականին ստեղծած ինքնադիմանկար

«Ինքնադիմանկար», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1942 թվականին ստեղծած ինքնադիմանկարը։ Կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Ինքնադիմանկար
«Ինքնդիմանկար» կտավը՝ պատկերված Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակի նամականիշին
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1942
բարձրություն100 սանտիմետր
լայնություն73 սանտիմետր
ժանրդիմապատկեր և ինքնապատկեր
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
հիմնական թեմաՄարտիրոս Սարյան
Ծանոթագրություններ

Նկարագրություն

խմբագրել

Հայրենական մեծ պատերազմի ամենածանր օրերին, 1942 թվականին Սարյանը ստեղծում է իր նշանավոր ինքնանկարներից մեկը։ Լուրջ դեմք, դիտողին ուղղված հատու հայացք, վրձինը բարձրացրած ձեռքի կամքով լի շարժում, գունային կառուցվածքի զուսպ հստակություն, ձևերի ամրություն, որոնց շնորհիվ դրսևորվում Է արվեստագետի նպատակադրումը, նկարիչ-քաղաքացու կերպարի գեղարվեստական բացահայտումը։

Տվյալներ

խմբագրել

Նամականիշ

խմբագրել

2005 թվականին՝ Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակին, թողարկվել է «Ինքնադիմանկարը» պատկերող նամականիշ (դիզայներներ՝ Ալբերտ Քեչյան, Էդուրադ Կուրղինյան, Կարապետ Աբրահամյան)[2][3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Սարյան Մարտիրոս Սերգեյի | Ինքնադիմանկար - Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  2. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԹՈՂԱՐԿՎԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇ ԵՎ ԾՐԱՐ». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  3. «Armenian stamps». www.iatp.am. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել