Ինչպես ծովում խեղդեցի մի մարդու

«Ինչպես ծովում խեղդեցի մի մարդու», Վահան Թոթովենցի 1924 թվականի «Ամերիկա» պատմվածաշարում ներառած պատմվածքը։ Պատմվածաշարը բաղկացած է տասներկու պատմվածքներից։ Պատմվածքներում անցյալ դարասկզբի Նյու Յորքն է։ Այս պատմվածաշարում պատկերներ են տրված ամերիկյան իրականությունից ու «ամերիկյան արևի» տակ իր տեղը փնտրող հայ գաղթականների մասին։ «Ինչպես ծովում խեղդեցի մի մարդու» պատմվածքը լույս է տեսել «Նոր ակոս» պարբերաթերթի առաջին համարում[1]։

«Ինչպես ծովում խեղդեցի մի մարդու»
Ժանրպատմվածք
Ձևարձակ
ՀեղինակՎահան Թոթովենց
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1924

Սյուժե խմբագրել

Պատմվածքը «Օլիմպիկ» նավի երկու հայ ուղևորների մասին է, որոնք ուղևորվում էին Ամերիկա։ Գլխավոր հերոսը հեղինակն է։ Ատլանտյան ջրերում ընթացող «Օլիմպիկ»-ի տախտակամածի վրա է լինում, երբ նկատում է մի թուխ մարդու՝ մազոտ երեսով, ցնցոտիներով, բայց հայացքը թախծոտ մի տղամարդ։ Հեղինակը եզրակացնում է, որ կամ հայ է, կամ սիրիացի։ Մոտենում են իրար և պարզվում է, որ հայ է։ Այդ մարդուն նա պարոն Խաչեր էր ասում։ Միասին ճաշում են, զրուցում ու մտերմանում։ Հեռանալու ժամանակ պարոն Խաչերը, որ աղա էր եղել, ասում է, որ գիշերը, երբ որ տախտակամածին ոչ ոք չլինի, ուզում է հանդիպել նրա հետ, շատ կարևոր բան պետք է ասի։

Նրանք հանդիպում են ըստ պայմանավորվածության։ Պարոն Խաչերն սկսում է պատմել իր ընտանիքից և թե ինչու է ուզում գնալ Ամերիկա։

Նա պատմում էր, որ քաղաքում էր ապրում, ուներ ծեր մայր, կին և երեք երեխա։ Ամբողջ ունեցվածքը վաճառել և ճանապարհ է ընկել դեպի Ամերիկա։ Պոլսում մայրը հիվանդանում ու վախճանվում է, եղած գումարից էլ ծախսում է, նորից ճանապարհվում։ Ճանապարհին՝ Իզմիրում, կինն է վախճանվում՝ որբ թողնելով երեք երեխաներին։ Աղա Խաչերը որոշում է երեխաներին մանկատուն հանձնել, բայց բոլորին մի տեղում չեն ընդունում և նա երեխաների տարբեր մանկատներ է տալիս և շարունակում ճանապարհը մինչև այդտեղ, որ նավով ուղևորվում էր Ամերիկա։

Հեղինակը հարցնում է, թե որն էր պատճառը, որ ամեն ինչ վաճառել էր, տուն-տեղ, միգուցե խնդիրներ են եղել, որ որոշել էր հեռանալ։ Բայց ի պատասխան Խաչերն ասում է, որ լավ էր ապրում, խնդիրներ չուներ և Ամերիկա գնալու պատճառը միանգամից հարստանալն է։ Երևի լսեր էր, թե Ամերիկայում ոսկին փողոցում թափած է և կատակելով ասում է, թե օրական երկու անգամ ավտոմեքենան սրբում է փողոցները և ոչինչ չի գտնի։ Բայց Խաչերն առարկում է ասելով, որ ոսկին իր հայրենիքում է գտել և գրպանից հանում է մի թուղթ ու ատրճանակ՝ մատը ձգանին։ Ասում է, որ կարդա թղթին գրվածը և հետ վերադարձնի թուղթը դրա համար է ատրճանակը պահել նրա վրա։

Թղթի վրա անգլերենով գրված էր․

ՍՄԻԹ նպարեղեն ընկերություն․

Վճարե՛ք ներկայացնողին 5 000 000 դոլար

Ս․Ն․Ը․ գանձապահ

Թուղթը վերադարձնում է Խաչերին, որի հետևին փակցված էր գովազդ։ Խաչերն անմիջապես ճանկում է «գանձ»-ը և ատրճանակի հետ տեղավորում գրպանում՝ ասելով, թե հենց դա է միանգամից հարստանալը։

Երիտասարդը հարցնում է, թե ո՞վ թարգմանել այդ թուղթը։ Խաչերը մի վարժապետի 50 ոսկի էր վճարել թղթի թարգմանության համար։ Իրականում այդ տգետ վարժապետը խաբել էր Խաչեր աղային, հավատացրել, որ Ամերիկա գնալով կարող էր գանձել մի հասարակ գովազդի թուղթ։

Առավոտյան նրանք կրկին հանդիպում են։ Նա պատմում է, որ վարժապետը խաբել է նրան՝ տալով մի հասարակ հայտարարության թուղթ, որն արժեք չունի և որ սխալվել է մորը, կնոջն ու երեխաներին կորցնելու հաշվին Ամերիկա գնալու հարցում։

Խաչերը զգում է իր խաբված ու մեղավոր լինելը և իրեն գցում է ծովը։ Նրան հանում են ջրից, բայց արդեն մեռած։ Ոչինչ չգտնելով նրա մոտից մտածում են, թե սիրո զոհ է[2]։

Կերպարներ խմբագրել

  • Հեղինակ
  • Աղա Խաչեր

Ամփոփում խմբագրել

Իսկ ինչու՞ հենց «Ինչպես ծովում խեղդեցի մի մարդու» վերնագիրն է ընտրել Վահան Թոթովենցը։ Քանի որ իր միջոցով բացահայտվեց ճշմարտությությունը, նա իրեն է մեղավոր գտնում այդ ինքնասպանության մեջ։ Ճշմարտությունը դարձավ մարդու մահվան պատճառ։

Այս պատմվածքը նպատակ ունի մեզ հասկացնելու, որ գնահատե՛նք ու արժևորե՛նք մեր ունեցածը։ Անտեսելով քոնը և ավելիին ձգտելով կկորցնես այն, ինչ ունես։ Այս դեպքում փողի մոլուցքը աղա Խաչերից խլեց մորը, կնոջը, երեխաներին, ունեցվածքն ու վերջում անիմաստ զոհեց կյանքը։ Կյանքում ամեն ինչ գտած մարդը կորցրեց ինչ որ ուներ, քանի որ ուզում էր հեշտ ճանապարհով վաստակել։ Հեշտի հետևից գնացողը չի հասնի ոչնչի, ամեն ինչ տքնաջան աշխատանքի շնորհիվ է ձեռք բերվում։ Այնպես որ գնհատեք ձեր ունեցած չնչին ինչքը և կլինեք ավելի երջանիկ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թոթովենց, Վահան; Totovents, Vahan (2015 թ․ հունվարի 8). Ամերիկա։ America. Երևան: Yavruhrat Publishing. ISBN 978-9939-0-1279-7.
  2. Թոթովենց, Վահան. «Կատեգորիա:Վահան Թոթովենց — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2024 թ․ փետրվարի 26-ին.