Իմփաքթ Հաբ (անգլ.՝ Impact Hub), սոցիալական, նորարարական վայր և համայնք է, որն ունի առաքելություն օժանդակել սոցիալական փոփոխություն ստեղծող ծրագրերին և ձեռնարկություններին։ Լինելով ավելի քան աշխատատարածք՝ այն ներառում է նմանատիպ արժեքների կիսող անձանց, որոնք կատարում են փոփոխություններ, տրամադրում է նրանց շփվելու հնարավորություններով, ռեսուրսներով, ծրագրերով և միջոցառումներով՝ օգնելով նրանց մեծացնել իրենց գործունեության ազդեցությունը։ Իմփաքթ Հաբը գլոբալ ցանց է՝ բաղկացած ավելի քան 100 ներկայացուցչություններից ամբողջ աշխարհում[1]։

Իմփաքթ Հաբ
Изображение логотипа
Տեսակnetwork? և ձեռնարկություն
Հիմնադրված2005թ․ Լոնդոնում, 2016թ․ Երևանում
ՆպատակներՕժանդակել սոցիալական փոփոխություն ստեղծող ծրագրերին և ձեռնարկություններին
ՏարածաշրջանԳլոբալ
Կայքimpacthub.net

Պատմություն խմբագրել

Իմփաքթ Հաբը ստեղծվել է 2005 թ․ Լոնդոնում մի քանի անձանց կողմից, ովքեր ցանկանում էին դրական փոփոխություն կատարել հասարակությունում։ Եվ հենց այդ Իմփաքթ Հաբը բաց է մինչև այսօր՝ տեղակայված լինելով հին պահեստի վերևի հարկում։ Ամեն ինչը պատրաստվել էր զրոյից, և տարածքը նախատեսվում էր, որ տրամադրի համագործակցային միջավայր, որտեղ մարդիկ կկարողանան աշխատել, հանդիպել և սովորել։ Այն ուներ տերևաձև սեղաններ, որոնք թույլ էին տալիս ճկուն ձևով աշխատել համատեղ, ուներ կիսաբաց հանդիպման սենյակ, որտեղ օգտվողները կարող էին անց կացնել սեմինարներ, ուներ առանձին գրադարան լուռ մտածելու համար, ինչպես նաև համայնքի խոհանոց, որտեղ մարդիկ կարող էին ունենալ փոքրիկ հանդիպումներ՝ ճաշելով կամ սուրճ խմելով։ Չկային նշանակված աշխատավայրեր, այսինքն՝ օգտվողները կարող էին նստել տարբեր անձանց կողքը ամեն անգամ, երբ նրանք այցելում էին Հաբը։ Գլխավոր գաղափարն էր ստեղծել մի վայր, որտեղ անհավանական գործընկերները դեպքերի բերումով կարող են հանդիպել[2]։

Եվ այն, ինչը հիմնադրվել էր այն ժամանակ, հիմա զարգացել և դարձել է մարդկանց գլոբալ ցանց, որոնք աշխատում են մեկ նպատակով՝ դրական փոփոխություն։

Իմփաքթ Հաբ Երևան խմբագրել

Իմփաքթ Հաբ Երևանը հիմնադրվել է 2016 թ․ սկզբին[3]՝ արդեն իսկ որպես անդամներ ունենալով բազմաթիվ անձանց, թիմեր, սոցիալական ձեռնարկություններ և կազմակերպություններ, որոնք սկսեցին աշխատել Հաբում տարբեր ոլորտներում, սակայն մեկ նպատակով՝ Հայաստանը դարձնել ավելի լավ վայր։ Իմփաքթ Հաբ Երևանը գտնվում է Մելիք-Ադամյան 2/2 հասցեում Երևան քաղաքում[1]։

Հայաստանում Իմփաքթ Հաբն իրականացնում է տարբեր սոցիալական և համայնքային զարգացման ծրագրեր[4][5]։

Արտաքին հղումներ խմբագրել

  1. 1,0 1,1 «What is Impact Hub Yerevan». yerevan.impacthub.net (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.(չաշխատող հղում)
  2. Hub, Impact. «What is Impact Hub - Impact Hub». www.impacthub.net (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  3. «Impact Hub Yerevan: Opening Doors to Possibility». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  4. «Programs & Events - Yerevan». yerevan.impacthub.net (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.
  5. «Զարթիր ֆելոուշիփ 2018, Իմփաքթ Հաբ Երևան, Հայաստան». armacad.info (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.