Իմունոգլոբուլիններ, (իգբո՝ , լատին․՝ immunis-ազատված և globus-գունդ), ողնաշարավորների գլոբուլային սպիտակուցներ, որոնք արտադրվում են լիմֆոցիտներում և օժտված են, որպես կանոն, հակամարմնի ակտիվությամբ։

«Իմունոգլոբուլիններ» հասկացությունը խմբագրել

«Իմունոգլոբուլիններ» հասկացությունը և գամմա գլոբուլինները չի կարելի օգտագործել որպես հոմանիշներ, քանի որ գամմագլոբուլինները կարող են վերաբերվել իմունոգլոբուլիններին, սակայն ոչ բոլոր իմունոգլոբուլիններն են պատկանում օրգանիզմի՝ էլեկտրաֆորեզի միջոցով որոշված գամմագլոբուլինային բաղադրամասերին։ Որպես հոմանիշներ «հակամարմին» և իմունոգլոբուլիններ» հասկացությունների օգտագործումը թույլատրելի է միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուր իմունոգլոբուլինների համար ենթադրվում է առանձնահատուկ ազգակցություն որևէ հակածինի հետ։

Կառուցվածքը խմբագրել

Իմունոգլոբուլինները կառուցված են 2 միանման թեթև և 2 միանման ծանր պոլիպեպտիդային շղթաներից։ Ծանր շղթաների առաջնային կառուցվածքի առանձնահատկությունները հնարավորություն են տալիս կաթնասունների իմունոգլոբուլինները բաժանել 5 դասի՝ իմունոգլոբուլին G, իմունոգլոբուլին M, իմունոգլոբուլին A, իմունոգլոբուլին D, իմունոգլոբուլին E (բոլոր դասերի թեթև շղթաները միատեսակ են)։ Իմունոգլոբուլինների դասերի միջև կենսաբանական և իմունաբանական տարբերությունները կարևոր գործնական նշանակություն ունեն, քանի որ դրանցով է որոշվում հակածին-հակամարմին կոմպլեքսի հետագա գոյացման ռեակցիայի բնույթը։

Իմունոգլոբուլինների գործառույթները խմբագրել

Իմունոգլոբուլին G-ն արդյունավետորեն չեզոքացնում են տոքսիններն ու վիրուսները, գոյացնում են նստվածք (պրեցպիտատ), սակայն գրեթե չեն մասնակցում բջջալուծմանը (ցիտոլիզ)։ Իմունոգլոբուլին M-ը և արտազատական` իմունոգլոբուլին A-ն օժտված են գլյուտինինների և լիզինների արտահայտված ֆունկցիաներով, թույլ են չեզոքացնում տոքսիններն ու վիրուսները։ Լորձաթաղանթների արտազատական բաղադրամասերի հետ կապված իմունոգլոբուլին M-ը և իմունոգլոբուլին A-ն պաշտպանում են վերջիններիս բակտերիաների և վիրուսների թափանցումից։ Իմունոգլոբուլին E-ն (ռեագիններ) պատասխանատու են անհապաղ գործողության, ալերգիական ռեակցիաների և հակամակաբուծական իմունիտետի ռեակցիաների համար։ Իմունոգլոբուլին D-ն b-լիմֆոցիտների ընկալիչներ են։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։