Իլիսուի ամբարտակ
Իլիսուի ամբարտակ (թուրքերեն՝ Ilısu Barajı), ավելի կոնկրետ՝ Իլիսուի ամբարտակ և ջրաէլեկտրոկայան (թուրքերեն՝ Ilısu Barajı ve Hidroelektrik Santrali), բետոնապատված քարե ամբարտակ Տիգրիս գետի վրա՝ ներկայիս Իլիսու գյուղի հարևանությամբ և Մարդինի և Շըրնաքի մարզերի սահմանագծին։ Իլիսու ամբարտակը Հարավարևելյան Անատոլիա նախագծով նախատեսված 22 ամբարտակներից մեկն է և դրա նպատակն է ջրային էներգիայի արտադրությունը, ջրհեղեղների վերահսկողությունը և ջրի պաշարների կառավարումը։ Շահագործման հանձնելուց հետո ամբարտակը ապահովելու է 1200 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանի գործունեությունը և կազմելու է 10,4 մլրդ մ3 տարողությամբ ջրամբար։ Ամբարտակի շինարարությունը սկսվել է 2006 թվականին և սկզբնապես նախատեսված էր այն ավարտին հասցնել 2016 թվականին[1][2]։ Նախագծի շրջանակներում կառուցվելու է շատ ավելի փոքր Ջիզրեի ամբարտակը՝ ջրի ոռոգման և էներգիայի մատակարարման համար։ Իլիսուի ամբարտակի կառուցումը առաջացրել է միջազգային հակասական արձագանք[3], քանի որ կառույցը ջրի տակ է առնելու Հասանքեյֆ բերդաքաղաքը, առաջացնելով նաև շրջակայքում ապրող բնակչության տեղահանման խնդիրը։ Այդ պատճառով 2008 թվականին ամբարտակը զրկվել է միջազգային ֆինանսավորումից[4]։ Քրդական բանվորական կուսակցության մարտիկները ենթարկում են ամբարտակի ենթակառուցվածքները հարձակումների, որոնց պատճառով շինարարությունը տևում է նախատեսվածից ավելի դանդաղ։ 2019 թվականի հուլիսի վերջին ամբարտակը սկսել է լցնել ջրամբարը[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Ilısu Project Target 2014»։ Haberler։ հոկտեմբերի 17, 2012։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 12, 2018-ին։ Վերցված է մայիսի 9, 2013
- ↑ Gusten Susanne (մարտի 30, 2011)։ «Court Case Could Slow Turkish Dam Project»։ New York Times։ Վերցված է դեկտեմբերի 15, 2015
- ↑ http://iraqmarshrestoration.blogspot.co.uk/2010/08/ilusu-dam.html
- ↑ http://iraqmarshrestoration.blogspot.co.uk/p/press-release-doga-dernegi-support-for.html
- ↑ «Turkey starts filling huge Tigris river dam, activists say»։ Reuters։ օգոստոսի 2, 2019։ Վերցված է օգոստոսի 20, 2019
Արտաքին հղումներ խմբագրել
- Environmental Impact Assessment Report (English)
- GAP (Republic Of Turkey Ministry Of Development Southeastern Anatolia Project Regional Development Administration)English
- International Ilisu Dam Campaign Archived 2018-11-08 at the Wayback Machine.
- Ilisu Hydroelectric Project Archived 2013-06-16 at the Wayback Machine. on PBS
- Nature Association (Doga Dernegi) page on Ilisu/Hasankeyf Archived 2020-03-31 at the Wayback Machine.
- Ilısu Dam and HEPP: Environmental Impact Assessment Report, Ankara: Ilısu Consortium, 31 July 2005, արխիվացված օրիգինալից 26 September 2015-ին, https://web.archive.org/web/20150926095504/http://www2.dsi.gov.tr/ilisu/ilisu_ced_eng.pdf, վերցված է 21 March 2020
- Ilısu Dam and HEPP Project: Amendments on Updated Resettlement Action Plan (URAP), Ankara: Ilısu Consortium, May 2006, արխիվացված օրիգինալից 2015-11-12-ին, https://web.archive.org/web/20151112010900/http://www2.dsi.gov.tr/ilisu/ilisu_yyp_eke.pdf, վերցված է 2020-03-21
- «Description and History»։ Ilisu Baraji։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է հունվարի 15, 2011
- «Turkey begins controversial dam»։ BBC News։ օգոստոսի 5, 2006
- Harte Julia (օգոստոսի 22, 2013)։ «Rare Footage of Ilısu: The Dam That Will Flood Homes and History Across Southern Turkey»։ National Geographic։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-11-ին։ Վերցված է օգոստոսի 18, 2015