Իզոդրոմ (իզո և հունարեն - վազք), կարգավորիչներում ճկուն հետադարձ կապ ապահովող սարք։ Գործում է միայն անցումային պրոցեսում։ Իզոդրոմը դեմպֆերից (մեքենաների մասերի մեխանիկական վնասակար տատանումները կանխող կամ մեղմող սարք), զսպանակից, լծակների համակարգից կազմված մեխանիզմ է և/կամ հետադարձ կապի շղթային միացված դիֆերենցող շղթա։ «Իզոդրոմ» անվանումը ծագել է կենտրոնախույս կարգավորիչների ստեղծման կապակցությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 313