Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայ մանրանկարիչների ցանկ

Իգնատիոս (անհայտ - անհայտ), 16-րդ դարի քանդակազարդող հայ վարպետ, խաչքարեր պատրաստող։ Նրա գործերից պահպանվել է 1535 թվականի մի խաչքար Հայաստանում Գավառ քաղաքում, Դարի գլուխ գերեզմանատանը։ Օգտագործել է երկրաչափական բարդ զարդամոտիվներ, 8–թևանի աստղեր, ոճավորված տերևներ և ճյուղեր։ Երկրորդ խաչքարը, միայն Հովհաննես կազմող ստորագրությամբ, անթվակիր, գտնվում է Գավառի շրջանի Նորադուզ գյուղի եկեղեցու պատի տակ։ Ըստ Ս. Բարխուդարյանի, Հովհաննեսը Իգնատիոսի աշակերտն է և առանձին ստորագրել է, երբ սկսել է ինքնուրույն աշխատել։

Իգնատիոս
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Ազգությունհայ
Մասնագիտություննկարազարդող և մանրանկարիչ
Գործունեությունըմանրանկարիչ, քանդակագործ
Գործունեության տարիներ16-րդ դար
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 309