Իբրահիմ Սեսեյ (անգլ.՝ Ibrahim Ceesay, , Գամբիա), սոցիալական արդարության, խաղաղության, մարդու իրավունքների համար մղվող պայքարի գամբիացի ակտիվիստ և մրցանակակիր կինոռեժիսոր[1]։ Աֆրիկյան արտիստների խաղաղասիրական նախաձեռնություն կազմակերպության գործադիր տնօրենն է (Executive Director of the African Artists Peace Initiative (AAPI), մի շարք երիտասարդական կազմակերպությունների ու նախագծերի կամավոր մասնակից է, անդամ և ղեկավար[2]։

Իբրահիմ Սեսեյ
ԾննդավայրԳամբիա
Քաղաքացիություն Գամբիա
Մասնագիտացումկինոռեժիսոր

Գործունեություն խմբագրել

Իբրահիմ Սեսեյը սկզբնական շրջանում եռանդուն գործունեություն է ծավալել որպես Մանուկների և համայնքների զարգացման նախաձեռնություն կազմակերպության գործադիր տնօրեն (Executive Director of Children and Community Initiative for Development (CAID): Գամբիայում լույս տեսնող Gambia News and Report ամենշաբաթյա ամսագիրը միաժամանակ բարձր է գնահատել նրա վաստակը որպես Միավորված ազգերի կազմակերպության երիտասարդությանն առնչվող հարցերի գծով դեսպանի և կինոռեժիսորի[3]։

Մրցանակներ խմբագրել

Որպես լավագույն ռեժիսոր՝ Իբրահիմ Սեսեյը 2013 թվականին իր նկարահանած «Ճակատագրի ձեռքը» («Hand of Fate») գեղարվեստական կինոնկարի համար արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ աֆրիկյան կինոակադեմիայի, կինոքննադատների և Նոլիվուդի հեղինակավոր մրցանակների։ Նա պարգևներ է ստացել նաև Միավորված ազգերի կազմակերպության երիտասարդությանն առնչվող հարցերի գծով դեսպանի պաշտոնում իրեն լավագույնս դրսևորելու համար։ 2013 թվականին Իբրահիմ Սեսեյը հռչակվել է Գամբիայի «Տարվա լավագույն անձնավորություն»[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Hand of Fate Teaser Scene (անգլերեն), Վերցված է 2019-10-08-ին
  2. «Gambian Film: - "The Hand of Fate" -European Tour - Bantaba in Cyberspace». www.gambia.dk. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 «The Point». thepoint.gm. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «"Gambian activist wins humanitarian award" | YourCommonwealth». www.yourcommonwealth.org. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.