ԻՐՏԵԿ

Իրավական ակտերի իրավական տեղեկատվական-որոնողական համակարգ

Իրավական տեղեկատվական կենտրոն, հակիրճ՝ ԻՐՏԵԿ, Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի իրավական տեղեկատվական-որոնողական համակարգ։ Համակարգը հիմնադրվել և լրամշակվում է համանուն «ԻՐՏԵԿ» ՓԲԸ-ի կողմից[1]։

ԻՐՏԵԿ
Տեսակծրագիր
ՕՀՎինդոուզ և Mac OS
Լույս տեսավ՝1996
Կայքirtek.am

ՊատմությունԽմբագրել

«ԻՐՏԵԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին։ Ընկերության նպատակ է հասանելի դարձնել իրավական տեղեկատվությունը և դրանով իսկ նպաստել Հայաստանի Հանրապետությունում իրավական պետության կայացմանը։ Այդ իսկ պատճառով ընկերությունը իր գործունեության ողջ ընթացքում իրականացնում է ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների կողմից ընդունված օրենքների և իրավական այլ ակտերի հավաքագրում և այդ ակտերի դասակարգում[1]։

ԻՐՏԵԿ համակարգի հնարավորություններն ենԽմբագրել

  • Հղումային համակարգ
  • Իրավական Տերմինների Բառարան
  • Իրավական ակտերի դասակարգիչ
  • Աշխատանքային, իրավական և հարկային օրացույցներ

Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ դիտելով տեսահոլովակը

Իրավական ակտերի հավաքագրման աղբյուրներԽմբագրել

Համակարգում ընդգրկված ակտերի համար սկզբնաղբյուր են հանդիսանում ՀՀ պաշտոնական տեղեկագրերը, ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի պաշտոնական տեղեկագրերը, ինչպես նաեւ Իրավական տեղեկատվական կենտրոն ՓԲԸ-ի եւ ՀՀ Նախագահի, ՀՀ Կառավարության, ՀՀ Սահմանադրական Դատարանի աշխատակազմերի միջեւ կնքված պայմանագրերի համաձայն այդ մարմիններից ստացվող իրավական ակտերի տեքստերը[1]։

Տես նաևԽմբագրել

ԻՐՏԵԿ իրավական Ֆորում որը հարց պատասխանի հարթակ է forum.irtek.am

ԾանոթագրություններԽմբագրել