Ժողովուրդի ձայն (թերթ, Փարիզ)
հասարակական-քաղաքական շաբաթաթերթ
(Վերահղված է Ժողովուրդի ձայն (շաբաթաթերթ)ից)
«Ժողովուրդի ձայն», հասարակական-քաղաքական շաբաթաթերթ։
Ժողովուրդի ձայն | |
---|---|
Տեսակ | շաբաթաթերթ |
Գլխավոր խմբագիր | Գուրգեն Թահմազան |
Հիմնադրվել է | 1919 |
Հրատարակման վայր | Փարիզ |
Պատմություն
խմբագրելՈւնեցել է ձախ սոցիալական ուղղվածություն։
Լույս է տեսել 1919–1920 թվականներին Փարիզում։ Հիմադիր-խմբագիր՝ Գուրգեն Թահմազան։
Լուսաբանել է արևմտահայության ազատագրական պայքարի դրվագներ, անդրադարձել Հայ դատին, զբաղվել հայ որբերի ճակատագրով, տարագրյալ հայերի՝ հայրենիք վերադառնալու հարցերով։
Տպագրել է հրապարակախոսական նյութեր, սոցիալ-քաղաքական խնդիրներին նվիրված հոդվածներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |