Ժոզեֆ Բյուզանդյան (1906, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1982), հայ շախմատային հայտնի կոմպոզիտոր, մասնագիտությամբ հաշվապահ։

Ժոզեֆ Բյուզանդյան
Պետություն(ներ) ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ1906
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահվան ամսաթիվ1982

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1915 թ.-ին ընտանիքի հետ գաղթել է Երևան։

Բյուզանդյանը շախմատով հրապուրվել է 45 տարեկան հասակում, նամակագրությամբ խաղի մեծ սիրահար էր, մասնակցում էր համամիութենական և միջազգային մրցաշարերի, երկար տարիներ վարում էր «Պիոներ կանչ» թերթի d2-d4 շախմատի բաժինը։

Կազմել է 200-ից ավելի խնդիրներ և էտյուդներ, որոնք բարձր են գնահատվել մասնագետների, այդ թվում՝ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի և ականավոր գրոստմայստեր Յուրի Ավերբախի կողմից[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Շախմատի համահայկական հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. 2007. էջ 61.