Ժիրարդելլիի հրապարակ
Ժիրարդելլիի հրապարակ (անգլ.՝ Ghirardelli Square), հանրային հայտնի հրապարակ է` խանութներով և ռեստորաններով, ինչպես նաև 5-աստղանի հյուրանոց Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո Մարինա շրջանում։ Տարածքի մի մասը ցուցակագրվել է պատմական վայրերի ազգային գրանցման մատյանում 1982 թվականին՝ որպես Պիոներ Վուլն Միլս և Դ. Ժիրարդելլի Քամփնի։
Ժիրարդելլիի հրապարակ | |
---|---|
Շատրվան Ժիրարդելլիի հրապարակում | |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Սան Ֆրանցիսկո |
Վայր | Ֆիշերմանս Վորֆ |
Ստեղծում | 1964[2] |
Ժառանգության կարգավիճակ | ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ և Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից |
Կայք | ghirardellisq.com(անգլ.) |
Մակերես | |
Ժամանակին հրապարակն ուներ ավելի քան 40 մասնագիտացված խանութներ և ռեստորաններ։ Նշանավոր խանութներից և ռեստորաններից մի քանիսը մինչ օրս գործում են հրապարակում։
Պատմություն
խմբագրել1893 թվականին Դոմենիկո Ժիրարդելլին գնեց ամբողջ քաղաքային թաղամասը՝ շոկոլադի գործարանի ընկերության արտադրամասի վերածելու նպատակով։ 1960-ական թվականների սկզբին Ժիրարդելլի շոկոլադի ընկերությունը գնվեց Գոլդեն Գրեյն մակարոնի ընկերության կողմից, որը տեղափոխեց արտադրամասերը Սան Լեանարդոյից դուրս և հրապարակը հանեց աճուրդի։ 1962 թվականին Սան Ֆրանցիսկոյից Վիլյամ Մ․Ռոտ և իր մայրը Լուրլին Մեթսոն Ռոտ գնեցին հողատարածքը կանխելու համար հրապարակի վերածումը բնակելի տարածքի։ Ռոտերը վարձեց լանդշաֆտային ճարտարապետ Լաուրենս Հելպրինին[3] և Վուրստերի ֆիրման, Բերնարդին և Էմոնսին հրապարակը և իր պատմական աղյուսային կառուցվածքը ամբողջական ռեստորանների և առևտրի համալիրի[4]՝ Միացյալ Նահանգների առևտրային կենտրոնի առաջին խոշոր նախագիծը փոխակերպելու համար։ Այն բացվել է 1964 թվականին։ 1965 թվականին Բենժամին Թոմփսոնը և Ասոսեյթս վերանորոգեցին Քլոք Թաուերի ներքնահարկը, պահպանելով գոյություն ունեցող ճարտապետական տարերը Դիզայն Ռիսրչ խանութի համար[5]։ Քլոք Թաուեր-ի ներքնահարկերում այժմ գտնվում է Ժիրարդելլի հրապարակի գլխավոր շոկոլադի խանութը։ Ապագա սերունդների և Ժիրարդելիի հրապարակը պահպանելու համար Պիոներ Վուլն Միլսը և Դ. Ժիրարդելլի Քամփնին ընդգրկվեցին 1982 թվականի պատմական վայրերի ազգային գրանցման մատյանում[6]։
2008 թվականին նախկին ժամացույցի աշտարակի շենքի մի մասը բացվեց՝ որպես Ֆեյրմոնթ Հերիթեյջ Փլեյս հյուրանոց։ Հյուրանոցը բաղկացած է 53 բնակավայրի ոճով սենյակներից, որոնք տարածված են չորս հարկերում և առաջարկում է մասնակի սեփականության իրավունք բոլոր 53 սենյակներում։ Սա Ֆիշերմենս Վարֆ - ի տարածքում գտնվող այն քիչ 5 աստղանի հյուրանոցներից մեկն է։
Հրապարակի գործող խանութներ
խմբագրել- Bank of America
- Compass
- Broadway Coffee
- Culinary Artistas
- Elizabeth W.
- Ghirardelli Chocolate Manufact
- Ghirardelli Chocolate On The Go!
- Ghirardelli Chocolate Marketplace
- Gigi & Rose
- Gigi & Rose Children
- Imperial Parking, LLC
- Jackson & Polk
- Lola of North Beach
- Marina Morrison
- Mashka Jewelry
- McCormick & Kuleto's
- Palette
- Peekadoodle Kids Club
- Pico
- San Francisco Brewing Company
- Subpar Mini Golf + Arcade
- Succulence
- The Cheese School
- The Pub
- Unlimited Biking
- Vom Fass
- Wattle Creek Winery
- Yap Designs
Պատկերասրահ
խմբագրել-
Հրապարակի տեսքը վերևից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ http://www.ghirardellisq.com/history
- ↑ «Lawrence Halprin, who has died aged 93, was an American architect responsible for transforming the centre of San Francisco by remodelling its main street as well as a former chocolate factory at Ghirardelli Square overlooking the city's famous bay». The Telegraph. 2009 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Ghirardelli Square». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ Janet Levy, "Design Research: Marketing 'Good design' in the 50s, 60s, and 70s", Master of Arts thesis at Parsons The New School for Design, 2004. Chapter 1 Արխիվացված 2013-05-15 Wayback Machine, p. 15
- ↑ List of San Francisco Designated Landmarks, No. 30