Ժիրայր Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ժիրայր Արմենակի Աղաջանյան (), մեքենագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1984 թվական)։
Ժիրայր Աղաջանյան |
---|
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Հիմնարար Գիտության Ինստիտուտը (1950 թվական)։ 1960 թվականից աշխատել է Հայկական գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման Գիտահետազոտական ինստիտուտում,
1981–1988 թվականներին՝ բուսաբուծության մեքենայացման բաժնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են այգու հողի մշակության, այգեթաղի և այգեբացի մեքենայացման, մեքենաների աշխատանքային օրգանների, այգեգործական մեքենաների ստեղծման խնդիրներին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |