Ժամանակի գործակալներ

Չինական անիմացիա

«Ժամանակի գործակալներ» ( չին․ 时光代理人; փինյին Shíguāng Dàilǐrén) չինական անիմացիա է՝ արտադրված LAN ստուդիայի և Haoliners Animation League-ի կողմից։ Այն առաջին անգամ թողարկվել է bilibili-ով և Funimation-ով 2021թվականի Ապրիլի 30-ին, իսկ դրվագները թողարկվել են ամեն ուրբաթ ժամը 11:00-ից մինչև Հուլիսի 9-ը[1]։ Կա 12 դրվագ, որոնցից մեկը հատուկ դրվագ է, որը կոչվում է 5.5[2]:

Սյուժե խմբագրել

Աշխույժ քաղաքի անկյուններից մեկում կա մի փոքրիկ խանութ, որը կոչվում է «Ժամանակ Ֆոտոստուդիա»։ Թեև մուտքը լքված է թվում, այն իրականում ղեկավարում են գերբնական ունակություններով օժտված երկու տղամարդ՝ Չէն Սյաոշին և Լու Գուանը։ Հաճախորդներին գոհացնելու համար, Լու Գուանը և Չէն Սյաոշին միասին կիրառելով իրենց գերբնական ուժերը, հայտնվում են լուսանկարներում, բայց ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես նրանք պլանավորել էին․․․

Հերոսներ խմբագրել

Գլխավոր հերոսներ խմբագրել

Չէն Սյաոշի (程小时)
Ձայնային կրկնօրինակող՝ Սու Շանցին[3] (չին․), Տոսիյուկի Տոյոնագա[4] (ճապ․), Վլադիսլավ Տոկարեվ (ռուս․)
«Ժամանակ Ֆոտոստուդիա»-ի սեփականատերը։ Նրա գերբնական ուժը կայանում է նրանում, որ կարող է ներթափանցել նկարի մեջ և տվյալ նկարում պատկերված անձի բոլոր խոսքերն ու գործողությունները կառավարել։
Լու Գուան (陆光)
Ձայնային կրկնօրինակող՝ Յան Տյանսյան[5] (չին․), Տակահիրո Սակուրայ (ճապ․), Իսլամ Գանջայեվ (ռուս․)
«Ժամանակ Ֆոտոստուդիա»-ի աշխատակիցը։ Կարող է մինչև 12 ժամվա ընթացքում հետևել այն ամենին, ինչ տեղի է ունեցել լուսանկարում։ Կարող է նաև կառավարել Չէն Սյաոշիի գործողությունները։

Երկրորդական հերոսներ խմբագրել

Ցյաո Լին (乔苓)
Ձայնային կրկնօրինակող՝ Լի Շիմեն[6] (չին․), Աոյ Կոգա (ճապ.), Եկատերինա Պոպովա (ռուս․)
Չէն Սյաոշիի մանկության ընկերուհին ու բնակարանի տերը, ինչպես նաև «Ժամանակ Ֆոտոստուդիա»-ի աշխատակիցը։
Էմմա / Wú Lìhuá (吴丽华)
Ձայնային կրկնօրինակող՝ Ժաո Ինտոն (赵熠彤) (չին․)
Quede Games-ում գործադիր տնօրենի մոտ նախկինում աշխատող քարտուղարուհին և «Ժամանակ Ֆոտոստուդիա»-ի հաճախորդը։
Յու Սյա (予夏)
Ձայնային կրկնօրինակող՝ Qián Chēn (钱琛) (չին․)
«Ժամանակ Ֆոտոստուդիա»-ի հաճախորդը, ով խնդրում է գործակալներին գտնել իր ընկերուհու՝ Լին Ժենի լապշայի գաղտնի բաղադրիչը այն բանից հետո, երբ վերջինս լքեց նրան։
Լին Ժեն (林贞)
Ձայնային կրկնօրինակող՝ Niè Xīyìng (聂曦映) (չին․)
Յու Սյայի ամենամոտ ընկերուհին և լապշայի խոհարարը։ Նա լքեց Յու Սյային այն բանից հետո, երբ հաշտվեց այն փաստի հետ, որ ինքն այլևս չէր վայելում լապշա պատրաստելը, որն այդքան սիրում էր Յու Սյան։
Չէն Սյաո (陈肖 )
Ձայնային կրկնօրինակող՝ Wāi Wāi (歪歪) (չին․)
Հաճախորդ, ով խնդրում է «Ժամանակ Ֆոտոստուդիա»-ին պարզապես հաղորդագրություն փոխանցել իր անցյալից որոշ մարդկանց բասկետբոլի խաղի օրը։ Ցյաո Լինը նշում է, որ նա աներևակայելի հոգնած և տխուր տեսք ունի։
Լյու Լեյ (刘磊)
Ձայնային կրկնօրինակող՝ Gǔ Jiāngshān (谷江山) (չին․)
Լու Հունբին (陆鸿斌)
Ձայնային կրկնօրինակող՝ Գուան Շուաի (关帅) (չին․)
Դուդու (豆豆)
Ձայնային կրկնօրինակող՝ Zǐ Zǐ (仔仔) (չին․)
Երիտասարդ տղա, որին առևանգում են. «Ժամանակ Ֆոտոստուդիա»-ն հանցանշաններ է փնտրում տղայի փրկությունն ապահովելու համար։
Սյաո Լի (肖力)
Ձայնային կրկնօրինակող՝ Tútè Hāméng (图特哈蒙) (չին․)
Ոստիկանապետը, ով դիմում է «Ժամանակ Ֆոտոստուդիա»-ի օգնությանը.
Սյու Շանշան (徐姗姗)
Ձայնային կրկնօրինակող՝ Zhào Shuǎng (赵爽) (չին․)
Ցյաո Լինի, Չէն Սյաոշիի և Լու Գուանի դասընկերուհին, ով նրանց օգնության է դիմում, երբ չի հիշում, թե ինչ է Դոն Յին ասել իրեն հարբած ժամանակ։
Դոն Յի (董易)
Ձայնային կրկնօրինակող՝ Jīn Xián (金弦) (չին․)
Սյու Շանշանի ընկերն, ով սիրում է շփվել նրա հետ և օգտագործում է ամեն առիթ՝ նրա կողքին մնալու համար։
Լյու Մին (刘旻)
Ձայնային կրկնօրինակող՝ Sūn Lùlù (孙路路) (չին․)
Առեղծվածային մարդ, ով կարծես կապված է մի շարք սպանությունների հետ, որոնք տեղի են ունենում պատմության մեջ։ Quede Games-ի գործադիր տնօրենի որդին։

Երաժշտություն խմբագրել

Սեզոն Սկզբում Վերջում
1 « Dive Back in Time » հեղինակ՝白鲨JAWS « Overthink » հեղինակ՝ 饭卡

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Link Click Chinese Donghua Anime to Stream on Funimation». Վերցված է 29-Ապրիլ-2021-ին.
  2. «两个月播放量破亿!这部国漫内容疯狂反转!». Վերցված է 9-Հուլիս-2021-ին.
  3. «时光代理人:角色PV3» (ճապ․). Վերցված է 21-Մայիս-2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «アニメ「時光代理人」日本語吹替版放送決定、キャストに豊永利行・櫻井孝宏・古賀葵» (ճապ․). Վերցված է 11-Նոյեմբեր-2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «时光代理人:角色PV2» (ճապ․). Վերցված է 21-Մայիս-2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «时光代理人:角色PV1» (չին․). Վերցված է 21-Մայիս-2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)