Թռչունի արձանիկ (մ․թ․ա․ 15-14-րդ դարեր, Լճաշեն)
Թռչունի արձանիկ, մ․թ․ա․ 15-14-րդ դարերում Լճաշենում հայտնաբերված արձանիկ, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2009-50 համարի ներքո[1]։
Թռչունի արձանիկ | |
---|---|
նյութ | բրոնզ |
բարձրություն | 17,5 |
լայնություն | 12,2 |
խորություն | 3,2 |
ստեղծվել է | մ. թ. ա. 15-14-րդ դար |
կայք |
Նկարագրություն
խմբագրելՊատվանդանին նստած թռչունի քանդակ է։ Երկարակտուց է, երկարապոչ։ Աչքերը ուռուցիկ կլորակներ են, որոնց կենտրոնի փոսիկները ունեցել են գունավոր ագուցվածքներ։ Իրանը սնամեջ է, կրծքամասին և կողերին արված են մեկական սեպաձև բացվածքներ։ Թռչունի թևերը, կտուցը և պոչը գծազարդված են։ Պատվանդանը խարսխաձև հիմքով քառանիստ սյուն է՝ հարդարված եռանկունի ծակոտիկներով և գծազարդերով։ Խարսխի ծայրաթևերը ավարտվում են մեծաբերան, դուրս պրծած աչքերով մեկական գորտերի ոճավորված մանրաքանդակներով[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Թռչունի արձանիկ». historymuseum.am (ամհարերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 28-ին.(չաշխատող հղում)
- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Արտաքին հղումներ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
- Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|