Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդ

ԹՀ ազգային անվտանգության խորհուրդ խմբագրել

Ներածություն խմբագրել

Թուրքիայի Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդը (թրք. Milli güvenlik konseyi) անվտանգային ոլորտում պետության բարձրագույն համակարգող մարմինն է։ Երկու ամիսը մեկ հաճախականությամբ հանրապետության նախագահի գլխավորությամբ (նախագահի բացակայության դեպքում՝ վարչապետի) գումարվում է ԱԱԽ նիստ, որին մասնակցում են գլխավոր շտաբի պետը, ցամաքային, ռազմածովային, ռազմաօդային ուժերի հրամանատարները, Արդարադատության, Ազգային պաշտպանության,Ներքին գործերի, Արտաքին գործերի նախարարները, փոխվարչապետերը։ Կախված օրակարգի առանձնահատկություններից՝ կարող են հրավիրվել նաև այլ նախարարներ ու պաշտոնատար անձինք։ ԱԱԽ նիստերի ժամանակ ամենաբարձր մակարդակով քննարկվում են ազգային անվտանգության խնդիրներն ու սպառնալիքները։ Յուրաքանչյուր նիստից հետո ԱԱԽ-ն մամլո հաղորդագրություն է տարածում։

Մամլո հաղորդագրությունների ուսումնասիրություն խմբագրել

2016-2017 թթ. գումարված նիստերին հաջորդած հաղորդագրությունների ուսումնասիրությամբ արձանագրվում է, որ քննարկված ժամանակահատվածում Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հետաքրքրության կիզակետում ամենաշատը հայտնված խնդիրները կապված են եղել երկրի հարավային սահմանային շրջաններում տեղի ունեցող զարգացումների հետ։ Թուրքիան, շարունակ հնչեցնելով իր սահմաններին ահաբեկչական տարրերի կուտակման ահազանգը, հող նախապատրաստեց ու իրականացրեց կոնկրետ ռազմական գործողություններ։

2020 թ. հուլիսի 22-ի նիստից հետո տարածված մամլո հաղորդագրությունում[1] ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական բախումներին։ Հաղորդագրության համապատասխան կետով մասնավորապես դատապարտվում է «տարիներ ի վեր ադրբեջանական տարածքները օկուպացրած Հայաստանի հարձակումները, որոնք խաթարում են խաղաղությունն ու արհամարհում միջազգային իրավունքը»։ Ամրագրվել է «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքները ազատելու անհրաժեշտությունն ու վերահաստատվել, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է իր արդար պայքարում կայացվող ցանկացած որոշման պարագայում»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «MGK Genel Sekreterliği». www.mgk.gov.tr. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 16-ին.