Թուրքական ավիաուղիների 634 չվերթ

Turkish Airlines-ի 634 չվերթ, Ստամբուլից դեպի Դիարբեքիր ուղղված չվերթը, որն իրականացնող օդանավը վթարի ենթարկվեց 2003 թվականի հունվարի 8-ին։

Թուրքական ավիաուղիների 634 չվերթ
Վթարված օդանավը Բուդապեշտի Ֆերհեդյ (Ferihegy) օդակայանում 2001 թ. փետրվարին
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականհունվարի 8, 2003
Բնութագրումանկում օդային տարածքից
ՊատճառԵղանակային վատ պայմաններ, անձնակազմի սխալ
Վայր, ,  Թուրքիա
Թռիչքի վայրՍտամբուլի Աթաթյուրքի անվ. օդակայան
Վերջնական կետԴիարբեքիրի օդակայան
Զոհվածներ75
Վիրավորներ5
Aviation Safety Network ID20030108-1
Օդանավ
ՄոդելAvro RJ100
ԱվիաընկերությունTurkish Airlines
Ուղևորներ70
Անձնակազմ5
Կենդանի մնացած5

Նկարագրություն խմբագրել

Չվերթը կատարող TC-THG գրանցահամարի BAe 146|Avro RJ100 օդանավը վթարի ենթարկվեց թռիչքի ավարտին մոտենալիս թանձր մառախուղի պատճառով։

Օդանավը Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդակայանից օդ էր բարձրացել Արևելաեվրոպական ժամանակով (EET) 18:35-ին (UTC 16:35-ին) և Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր հասնելու համար պետք է թռչեր մոտ երկու ժամ[1]։

Վթար խմբագրել

Քաղաքին մոտենալով, օդանավն իջավ մինչեւ 2800 մ բարձրություն։ Երկու օդաչուները նշեցին, որ տեսնում են օդակայանի վազքուղին։ Օդակայանն օժտված չէր վայրէջքի համակարգով[2]։ Օդանավը թանձր մառախուղի մեջ վազքուղու վրա իջավ արևելաեվրոպական ժամանակով 20:19-ին (18:19 UTC): Գետնին զարկվելով օդանավը բաժանվեց երեք մեծ կտորների, որոնք բռնկվելով տարածվեցին 800 մ2 տարածքի վրա[3]։ Հետևեց պայթյուն և բռնկվեցին նաև մարմիններից շատերը։

Զոհեր խմբագրել

Զոհվեցին երկու օդաչուները, երեք ուղեկցորդները վաթսունինն ուղևոր։ Մի երեխա մահացավ հաջորդ օրը, հիվանդանոցում[4][5]։ Այս վթարն ամենածանրն էր BAe-146-ի մասնակցությամբ և ծանրությամբ երրորդը` մինչ այդ Թուրքիայում պատահած ավիավթարներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 8-ին.
  2. «Sadece 10 havalimanında ILS var» (թուրքերեն). NTV MSNBC. 2003 թ, հունվարի 9 January 2003.
  3. «Diyarbakır'da THY uçağı düştü» (թուրքերեն). NTV MSNBC. 2003 թ․ հունվարի 9. Վերցված է 2008 թ. դեկտեմբերի 28-ին.
  4. «Aircraft accident description». Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. «Kaza Kırım (TC-THG 08.01.2003)» (թուրքերեն). Sivil Havacılık Genel Müdürlüğü. 2004 թ. հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 14-ին.