Թուսոնյան աղբի նախագիծ
Թուսոնյան աղբի նախագիծ, 1973 թվականին սկսված հնագիտական և սոցիոլոգիական հետազոտություն՝ իրականացված հնագիտական գիտությունների դոկտոր Ուիլյամ Ռաթյեի կողմից ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում՝ ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության ֆինանսավորմամբ[1]։ Այս նախագիծը հիշատակվում է նաև որպես «Գարբոլոգիայի նախագիծ»։
Պատմություն
խմբագրելՈւիլյամ Րաթյեն (ում ընկերաբար կոչել են «Մոլորակի կապիտան»՝ ի նմանություն ամերիկյան անիմացիոն սերիալի՝ Երկիր մոլորակը բնապահպանական աղետներից փրկող հերոսի) և նրա ուսանողները հետազոտել են դիտարկվող թաղամասերի աղբարկղերում Թուսոնի բնակչության աղբանետած թափոնների պարունակությունը՝ սպառողական մոդելներ ուսումնասիրելու նպատակով։ Նրանք աղբամաններից ստացված քանակական տվյալները համեմատվել են այն տեղեկատվության հետ, որը հայտնի էր այդ աղբամանների սեփականատերերի մասին։ Արդյունքները ցույց տվեցին, որ մարդկանց կամավոր հայտնած տեղեկություններն իրենց սպառման սովորությունների մասին միշտ չէ, որ համընկնում են իրենց աղբամանների պարունակության հետ։ Օրինակ՝ ալկոհոլի սպառումն զգալիորեն ավելի բարձր էր՝ ուսումնասիրվող մարդկանց կողմից հարցաթերթիկներում լրացված տեղեկությունների համեմատ[2]։
Այս բացահայտումներն ընդգծեցին մարդկանց ինքնագնահատականի և փաստացի վարքագծի տարբերությունները։ Նման եզրակացությունները կասկածի տակ են դնում հնագիտական պեղումների վերաբերյալ պատմական արձանագրությունների հուսալիությունը և հաստատոմ են պրոցեսուալ հնագիտության մոտեցումները գիտական վերլուծության առավելությունների կապակցությամբ։
1987 թվականին նախագիծն ընդլայնել՝ ներառելով աղբավայրերը։ Րաթյեի հնագիտական խումբն իրականացնում է մի շարք համակարգային հնագիտական պեղումներ՝ մանրակրկիտ խախալելով, դասակարգելով, տեսակավորելով և արձանագրելով է ավելի քան 14 տոննա պեղված նյութի պարունակությունը։
Րաթյեի բազմաթիվ կարևոր արդյունքներից էին նրա եզրակացություններն աղբավայրերի վատթարացման և սպառողական աղբի մոդելների վերաբերյալ։ Օրինակ՝ Րաթյեի աշխատանքից առաջ իշխում էր ենթադրական պատկերացում այն մասին, որ տնտեսական անկման շրջանում մարդիկ ավելի քիչ ծախսեր են կատարում թանարժեք ապրանքների վրա։ Րաթյեի՝ աղբավայրի նախագիծը ցույց տվեց, որ այս պատկերացումը սխալ է. երբ ռեսուրսները սակավ են, մարդիկ, որպես կանոն՝ հակված են ավելի մեծ քանակությամբ գնումներ կատարել։ Օրինակ`տավարի մսի դեպքում, մարդիկ գնում են միսը՝ «քանի դեռ այն վաճառվում» է մտավախությամբ, և ի վերջո աղբանետում են այն, քանի որ գնել են չափից շատ և չեն կարող սպառել մինչև պիտանելության ժամկետի ավարտը։ Րաթյեի տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական ճգնաժամի ընթացքում տավարի միսն ավելի շատ է աղբանետվում։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին նաև, որ Թուսոնի բնակիչները թափում են իրենց գնած սննդի 10 տոկոսը և որ միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունները ավելի շատ սնունդ են վատնում, քան աղքատ կամ հարուստ։ Աղբի նախագիծը բացահայտեց մի ֆենոմեն, որը անվանեց Lean Cuisine–ի սինդրոմ (Lean Cuisine–ը ԱՄՆ–ում, Կանադայում և Ավստրալիայում հայտնի սառեցված խորտիկների վաճառք իրականացնող սննդի ցանց է, որն իր գործունեության սկզբում հռչակում էր իրեն որպես ցածր կալորիականությամբ սնունդ առաջարկող, սակայն այժմ ցանցը վաճառում է պիցցա, ավնադական սնունդ, էնթնիկ խոհանոցի ճաշատեսակներ)։ Մարդիկ իրենց սննդակարգում անառողջ ուտելիքի չափաբաժնի և մրգերի և դիետիկ սննդի չափաբաժնի մասին սխալ ընկալում ունեն՝ պատկերացնելով, որ առաջինը նվազ է, իսկ երկրորդը գերակայում է։ Մարդկանց մեծամասնությունը թերագնահատում է ալկոհոլի իր սպառումը 40-60 տոկոսով։ Մյուս կողմից՝ տնային տնտեսությունների ղեկավարները պարբերաբար չափազանցում են իրենց ընտանիքների կողմից սպառող սնդի չափը․ այս երևույթը նախագծում անվանվեց Լավ պրովայդերի սինդրոմ[2]։
Սխալ ընկալում ունենալով սեփական սպառման մոդելների վերաբերյալ՝ հետևաբար մարդիկ կարող ենք սխալ պատկերացում կազմել նաև աղբանետումների վերաբերյալ։ Մարդկանց մեծ մասը կարծում էր, որ պոլիստիրոլից պատրասվող և արագ սննդի ոլոտում օգտագործվող տարաները, կենցաղային տեխնիկայի փաթեթավորման շրջանակները, նշանակալի բաժին են կազմում են մեր աղբանետումներում՝ նպաստելով աղբավայրերի ծավալների արագ աճին։ Սակայն աղբի նախագիծը պարզեց, որ պոլիստերոլից արտադրված ապրանքները կազմել են 1980-1989 թվականներին աղբավայրեր թափված թափոնների ծավալի մինչև 1%–ը։ Եվս մեկ սխալ ենթադրություն, որը շտկեց Րաթյեն, աղբավայրերում թղթի քայքայումն էր։ Երկար ժամանակ, կարծում էին, որ թուղթը համեմատաբար անվտանգ և էկոլոգիապես մաքուր թափոնի տեսակ է, որը ենթակա է արագ քայքայման աղբավայրերում։ Րաթյեն ցույց տվեց, որ իրականում թուրթը տիպիկ վատ քայքայվող թափոն է․ աղբավայրերում թափված թերթերը նույնքան թարմ ու ընթերցելի են, ինչև կես դար առաջ՝ հրատարակման օրը[2][3]։
Ապա ինչ էր կազմում աղբի ամենամեծ բաժինը։ Զարմանալի չէ, որ 80-90–ականներին՝ տեղեկատվական դարում, դա թուղթ էր, որի ծավալները կազմում էին աղբավայրերի պարունակության ավելի քան 40%–ը։ Հաջորդիվ՝ շինարարական աղբն էր և բակային թափոնները, որոնք բաղկացած են խոտից և տերևներից։
Խնդիրը նրանում է, որ աղբավայրերը «թափոնները կոմպոստի վերածման խոշոր արտադրամաս չեն, այլ մեծ զմռսողներ են»։ Աղբը ենթարկվում է բիոքայքայման, սակայն դրա տեմպը չափվում է դարերով, ոչ թե տասնամյակներով։ Նույնիսկ օրգանական նյութերը, ինչպիսիք են սննդամթերքը, 30 կամ 40 տարի անց էլ անփոփոխ են մնում[2]։
1992 թվականին Րաթյեն, The Atlantic ամսագրի խմբագիր Քալեն Մերֆիի հետ համագործակցությամբ. ամփոփում է իր երկարամյա հետազոտությունները գարբոլոգիայի ոլորտում «Աղբ. Աղբավայրերի հնագիտություն» հանրամատչելի և պրովոկացիոն գրքում, որում փաստերը ներկայացված են առանց երեսպաշտության և թիրախավորում են գարբոլոգիայի վերաբերյալ հասարակության մեջ իշխող կարծրատիպերը։ Գրքի ուղերձն է. «Այն, ինչին մարդիկ տիրապետել են և աղբանետել, կարող է ամենայն պերճախոսությամբ, ավելի հագեցած և ճշմարտացիորեն պատմել կյանքի մասին, որը դրանց տերերը վարում են, քան իրենք երբևէ կկարողանային»։ Գրքի հիմնական դասը նրանում է, որ այն, ինչ մենք կարծում ենք, թե տեղյակ ենք աղբի մասին, հաճախ հիմնված է կես ճշմարտությունների, սխալ պատկերացումների և թերի գիտելիքների վրա։ Գրքի հեղինակները առաջարկում են մի շարք քաղաքականություններ, որոնք կարող են արդյունավետորեն նվազեցնել թափոնների քանակությունը. անհրաժեշտ է սովորել կրճատել թափոնների արտադրությունը և խրախուսել վերամշակումը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Rybczynski, Witold (1992 թ․ հուլիսի 5). «We Are What We Throw Away». New York Times. Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին. «Since 1973, a group of anthropologists at the University of Arizona has been conducting a series of systematic archeological digs, minutely sifting, classifying and recording the contents of more than 14 tons of excavated material. The site of their investigation, however, has not been ancient burial grounds or prehistoric settlements, but urban landfills -- in other words, garbage dumps.»
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.nytimes.com/1992/07/05/books/we-are-what-we-throw-away.html
- ↑ Rathje & Murphy, 1992. Rubbish!: The Archaeology of Garbage