Թունելային վառարան
Թունելային վառարան, տարբեր նյութերի ու դետալների տաքացման արդյունաբերական վառարան, ունի ուղղագիծ, օղակաձև կամ Ո–ձև թունելատիպ աշխատանքային տարածություն։ Տաքացվող շինվածքները էլեկտրական կամ պնևմատիկ հաղորդակների օգնությամբ անընդհատ կամ պարբերաբար տեղաշարժվում են թունելի շարժական հատակի կամ վագոնիկների վրա բարձված, փոխադրիչներով կամ զամբյուղների մեջ։ Թունելային վառարանները տաքացվում են հեղուկ կամ գազային վառելիքով, երբեմն՝ էլեկտրականությամբ։ Օգտագործվում է մետաղե շինվածքների ջերմամշակման համար, աղյուսի ու խեցեղենի արտադրության մեջ, փայտանյութի չորացման, նրանից փայտածխի ստացման և այլ նպատակներով։ Թունելի երկարությունը՝ կախված վառարանի նշանակումից 30–120 մ է, իսկ ջերմաստիճանը՝ 80– 100 °C:ից մինչև 1400–1450 °C:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 244)։ |