Թուղթք Առաքելոց
Թուղթ Առաքելոց, վաղ քրիստոնեական շրջանի նամակագրական բնույթի գրական տեսակ։ Գրվել են 1-ին դարի վերջերից մինչև 2-րդ դարի կեսերը։ Կանոնականացված և Նոր կտակարանում ընդգրկված են 21 Թուղթ Առաքելոց, որոնցից 14-ը վերագրված են Պողոս, 3-ը՝ Հովհաննես, 2-ը՝ Պետրոս, մեկական՝ Հակոբոս և Հուդա առաքյալներին։ Թուղթ Առքելոցն ուղղված են քրիստոնեական նորակազմ տարբեր համայնքներին, եկեղեցիներին, առանձին անձանց և դավանափոխ հրեաներին։ Թուղթ Առաքելոցը պատկերացում է տալիս քրիստոնեության տարածման, վաղ շրջանի համայնքային-եկեղեցական կյանքի ու գաղափարախոսության մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 232)։ |