Թուխմանուկ

արական անձնանուն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թուխմանուկ (այլ կիրառումներ)

Թուխմանուկ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն թուխ և մանուկ բառերից՝ բարդված։ Նշանակում է «նոր հայտնված կամ անանուն սրբի գերեզման, որի վրա մի փոքրիկ տնակ են շինում՝ որպես ուխտատեղի»։ Անվան կրճատ ձևն է Թուխման։ Գործածվել է 15-18-րդ դարերում։ Այս անունից է առաջացել Թուխմանյան ազգանունը[1]։

Թուխմանուկ
Թուխմանուկ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակություննոր հայտնված կամ անանուն սրբի գերեզման, որի վրա մի փոքրիկ տնակ են շինում՝ որպես ուխտատեղի
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԹուխման
Կապված հոդվածներ«Թուխմանուկ» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Թուխմանուկ, որդի տանուտեր Սահակի, ով Խիզանում 1474 թվականին Հովհաննես քահանային գրել տվեց մի Ավետարան[2]։
  • Թուխման ձևով հիշատակված է 1711[3] և 1714[4] թվականներին։
  • Թուխման մանուկ Տիգրանակերտցի, դիմադրել է բռնավորներին, ովքեր պահանջում էին ուրանալ իր հավատը, պատասխանել է համարձակ, բիրով ծեծել են, բանտարկել չարչարել և տեսնելով նրա անսասան դեմքը՝ 1784 թվականին եկեղեցու առջև գլխատել։
  • Թուխման, հիշատակված է 1373 թվականից հետո գրված մի հիշատակարանում[5][6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 368-369 — 682 էջ։
  2. Ձեռագիր Վասպուրական 470
  3. Սիւրմէեան «Պատմ․ Հալեպի ազգ․ գերեզման 34 ա»
  4. Տաշեան Ցուց․ 678
  5. Թորոս աղբար, Բ․ 326
  6. Ճանիկեան «Հնութ․ Ակնայ 99»