Թշնամու թիկունքում (ֆիլմ, 1941)
«Թշնամու թիկունքում» (ռուս.՝ «В тылу врага»), 1941[1][2] թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ խորհրդա-ֆիննական պատերազմի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Շնեյդերը[3]։
Թշնամու թիկունքում ռուս.՝ В тылу врага | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռազմական ֆիլմ |
Թվական | 1941 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Շնեյդեր |
Սցենարի հեղինակ | Ռուդոլֆ Բերշադսկի |
Դերակատարներ | Նիկոլայ Կրյուչկով |
Օպերատոր | Ալեքսանդր Շելենկով |
Երաժշտություն | Դավիդ Բլոկ |
Կինոընկերություն | Սոյուզդետֆիլմ |
Տևողություն | 59 րոպե |
Սյուժե
խմբագրելՖիլմում ցուցադրված իրադարձությունները տեղի են ունենում 1939-1940 թվականներին՝ խորհդրա-ֆիննական պատերազմի ժամանակ։ Կարմիրբանակային Բոյկովի գլխավորությամբ երեք խորհրդային հետախույզներ մտնում են թշնամու թիկունք՝ բելոֆիննների կողմից ժամանակավորապես լքված խուտոր, և թաքնվում տներից մեկի ձեղնահարկում։ Նրանք հասցնում են հեռախոսով կապ հաստատել իրենց շտաբի հետ։ Բայց հանկարծ հայտնվում են ֆինները։ Նրանք շտապ հրետանային դիրքեր են պատրաստում։ Նրանց և խորհրդային հետախույզների միջև մարտ է տեղի ունենում։ Ձեղնահարկում մնում է Բոյկովը։ Նա հետ է մղվում թշնամուն և միաժամանակ հմտորեն ղեկավարում է իր խմբի կրակի ուղղությունը, բայց հետո ծանր վիրավորվում է։
Դերերում
խմբագրել- Նիկոլայ Կրյուչկով - Բոյկով
- Ալեքսանդր Գրեչանի – Կարպենկո
- Պավել Շպրինգֆելդ – Բալանդին, մարտիկ
- Ալեքսանդր Բարանով – ԲԳԿԲ լեյտենանտ
- Պյոտր Սոբոլևսկի – բելոֆինն
- Պյոտր Սավին – մարտկոցի հրամանատար
- Նիկոլայ Ռիժով – էպիզոդ
- Նիկոլայ Յարոչկին[4] – էպիզոդ
- Գեորգի Յումատով – էպիզոդ
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Ռուդոլֆ Բերշադսկի
- Ռեժիսոր՝ Եվգենի Շնեյդեր
- Գլխավոր օպերատոր՝ Ալեքսանդր Շելենկով
- Օպերատոր՝ Նիկոլայ Պրոզորովսկի
- Նկարիչ՝ Իվան Ստեպանով
- Կոմպոզիտոր՝ Դավիթ Բլոկ
- Հնչյունային օպերատոր՝ Վարդան Երամիշև