«Թիկնապահը» (ռուս.՝ «Телохранитель»), 1979 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալի Խամրաևն իր իսկ սցենարով։

Թիկնապահը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրվեստեռն
Թվական1979
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլի Համրոև
ԴերակատարներԱլեքսանդր Կայդանովսկի
ՕպերատորԼեոնիդ Կալաշնիկով
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև
Տևողություն90 րոպե[1]
IMDbID 0171819

Սյուժե

խմբագրել

Կարմիրբանակայինների ջոկատը գերի է պահում Սուլթան Նազարին՝ Թուրքեստանի ազգայնական շարժման խոշոր գաղափարախոսին։ Նա պետք է տեղափոխվի Դուշանբե, որպեսզի բասմաչներին ստիպեն վայր դնել զենքը։ Գերուն տեղափոխելու առաքելությունը վերապահված է լեռնաբնակ որսորդ Միրզոյին։ Նրանց հետ գնում են Սուլթան Նազարի դուստրը՝ Զարենգիզը և նրա հավատարիմ ծառա Սեյֆուլլան։ Ճանապարհորդներին փորձում է բռնել Ֆոտաբեկի ավազակախումբը, որը ցանկանում է տիրանալ իշխանության խորհրդանիշ Տամգային։ Ֆոտաբեկին օգնում է նրա կինը՝ Այբաշը՝ շամանների տոհմի «կախարդը», որը քարերով գուշակություններ է անում և իմաստուն խորհուրդներ տալիս։

Միրզոն հեշտությամբ սպանում է Ֆոտաբեկի ժամապահներին։ Այնուհետև ճանապարհորդները հասնում են քիշլաք, որտեղ ապրում է Միրզոյի մայրը։ Նա թալիսման է կախում որդու պարանոցից և օրհնում լեռների հոգիներով։ Կավո ժամանած տղան հայտնում է կոբրայի խայթոցից կոմիսարի մահվան մասին։ Լեռնանցքն Սեյֆուլլան մահանում է՝ ընկնելով անդունդը։ Ֆոտաբեկը գրեթե հասնում է իր նպատակին, բայց Միրզոն ձորում սպանում է իր ողջ ավազակախմբին, իսկ Ֆոտաբեկին քարով մահացու վիրավորում է Սուլթան Նազարը։ Արդյունքում թամգան հասնում է լեռնական Միրզոյին։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Ալեքսանդր Կայդանովսկի (հնչյունավորել է Սերգեյ Շակուրովը[2]) Միրզո լեռնական Միրզո
Անատոլի Սոլոնիցին Սուլթան Նազար բսսմաչ Սուլթան Նազար
Շավկատ Աբդուսալամով (հնչյունավորել է Օլեգ Յանկովսկին[2]) Ֆոտաբեկ ավազակ Ֆոտաբեկ
Գոլչա Տաշբաևա Այբաշ
Դ. Ալիմովա Զարենգիզ, Սուլթան Նազարի դուստրը
Նիկոլայ Գրինկո կարմիր հրամանատար կարմիր հրամանատար
Ռաջաբ Ադաշև Ուտաշ Ահմադ դոդհո Ուտաշ Ահմադ դոդհո

Նկարահանող խումբ

խմբագրել

Քննադատություն

խմբագրել

Կինոգետ Վ. Ի. Միխալկովիչը «Թիկնապահը» ֆիլմում նկատել է վեստերնի առանձնահատկությունները[3], ինչը նրան չի խանգարել այդ ֆիլմը դասել Խամրաևի պատմահեղափոխական թեմայով ֆիլմերի շարքին («Կարմիր ավազներ», «Արտակարգ կոմիսար», «Առանց վախի», «Յոթերորդ փամփուշտ»), որոնց հերոսները գործում են մեկ ձգտումով՝ ավելի լավ կյանքի երազանքով[4]։ Ընդ որում, «Թիկնապահը» Խամրաևի այն ժամանակ լույս տեսած մեկ այլ ֆիլմի՝ «Տրիպտիխ»-ի հետ միավորում է սեփական ձեռքերով կառուցված տան կերպարը[3], քանի որ Միրզոյի իրական կոչումը տներ կառուցելն է[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Статья Шавката Абдусаламова в журнале «Киноведческие записки»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  3. 3,0 3,1 Михалкович, 1981, էջ 51
  4. Михалкович, 1981, էջ 53—54
  5. Михалкович, 1981, էջ 66

Գրականություն

խմբագրել
  • Михалкович В. И. Дом и строители // Искусство кино. — 1981. — № 11. — С. 51—67.

Արտաքին հղումներ

խմբագրել