Թիակավոր մեքենա, հեղուկի կամ գազի շարժվող շիթերի էներգիան պտտվող լիսեռի էներգիայի (օրինակ, հիդրավլիկական տուրբինը) կամ հակառակը (օրինակ, օդափոխիչը) փոխակերպող մեքենա։ Ըստ կառուցվածքի տարբերում են մի– և բազմաստիճան թիակավոր մեքենաներ, ըստ գործողության սկզբունքի՝ ակտիվ և ռեակտիվ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 186